HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Ռոման Բերեզովսկին գնդակ ընդունեց վերջին րոպեին

ՀՖՖ-ն շարունակում է ներկայացնել մեր հավաքականի լեգեոներների ելույթների մասին շարքը: Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից և ոչ մեկն աչքի չընկավ գոլով կամ գոլային փոխանցումով: Փոխարենը բավականին վստահ խաղաց դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը մի քանի անգամ փրկեց «Դինամոյին» «Զենիթի» հետ մրցավեճում: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Զենիթ»՝ 1:1, խաղացել է 90 րոպե:
 
Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Մալավան»-«Զոբ Ահան»՝ 1:2, խաղացել է 90 րոպե:
 
Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Կայրաթ»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:
 
Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Շլյոնսկ»–«Վիձև»՝ 3:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 34-րդ րոպեին:

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Դինամո Ավտո»-«Տիրասպոլ»՝ 1:3, չի մասնակցել հանդիպմանը:
 
Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Զարյա»՝ 2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 46-րդ րոպեին:
 
Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Շախտյոր» Կարագանդա-«Իրտիշ»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:
 
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բորուսիա» Դորտմունդ-«Վերդեր»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 81-րդ րոպեին:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն Ակտոբե»-«Կայրաթ»՝ 2:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Անժի»-«Կրասնոդար»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը: 

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Վիլլեմ II»-«Սպարտա Ռոտերդամ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 62-րդ րոպեին:
  
Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ամկար»-«Սպարտակ» հանդիպումը կկայանա այսօր:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կուբան»-«Ուրալ»՝ 3:2, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 39-րդ րոպեին:
 
Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կուբան»-«Ուրալ»՝ 3:2, չի մասնակցել հանդիպմանը:

Լուս.՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter