HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները գիշերը բերման են ենթարկել ակտիվիստներին

Այսօր գիշերը Երևանի քաղաքապետարանի մոտից ոստիկանները 4 ակտիվիստի բերման են ենթարկել Երևանի ոստիկանության կենտրոնի բաժին: Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում պատմել է այդ մասին եւ տեղադրել բերման ենթարկվածների լուսանկարները.

«Երեքին՝ Վահագն Մինասյանին, Սուրեն Սահակյանին և Գոհար Սարոյանին քաղաքապետարանի աստիճաններին պառկելու համար, իսկ չորրորդին՝ Կարեն Հարությունյանին իրավական հիմնավորումներ պահանջելու համար։ Անգիր արած կրկնում էին, որ «տանում ենք ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար», բայց երբ հարցնում ես «որն է այդ օրինական պահանջը, ներկայացրեք իրավական ակտը», ոչ մի բովանդակային պատասխան չեն տալիս։ Այս չորս դեպքերից և ոչ մեկի պարագայում ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց ձևակերպել իրավական հիմնավորումը՝ հղում անելով օրենքին։ Ի դեպ, երբ ոստիկաններին իրարից անկախ տարբեր պահերի հարց էինք տալիս՝ արդյոք օրենքով արգելվա՞ծ է քաղաքապետարանի աստիճաններին պառկելը, մի մասն ասում էր՝ այո, մի մասը՝ ոչ։ Այն հարցին՝ արդյոք քաղաքապետարանի աստիճաններին կարելի՞ է կանգնել, այսօր բոլոր ոստիկանները պատասխանեցին՝ այո։ Այն դեպքում, երբ երկու օր առաջ աստիճաններին կանգնելու համար մի խումբ քաղաքացիների բերման էին ենթարկել կենտրոնի բաժին։ Մի խոսքով, ոստիկանությունը չգիտի կամ չի ուզում իմանալ օրենքը, ըստ այդմ չի գործում օրենքով, կատարում է ԱՊՕՐԻՆԻ ՀՐԱՄԱՆՆԵՐ», -գրել է Ռուզաննա Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter