HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2014-ին ուսուցիչների աշխատավարձի բարձրացում է նախատեսվում

2014 թվականի հունվարից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձի զգալի բարձրացում: Այս մասին հայտնել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ՝ օգոստոսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների խորհրդակցության ժամանակ:

Արձագանքելով հարցադրմանը, թե մարզի դպրոցների մեծ մասը կարիք ունեն լաբորատոր սարքավորումների և  նյութատեխնիկական բազայի բարելավման՝  նախարարը նշել է, որ այս տարի հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված կլինեն  ինտերնետային կապով:

Ինչպես նշված է ԿԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ, խոսելով խնդիրների մասին՝ Ա. Աշոտյանը ընդգծել է, որ ամենալուրջ հարցը  աշակերտական համակազմի նվազումն է, որից էլ ածանցվում է դպրոցների ֆինանսական վիճակի վատթարացումը: Սրանից բխում է նաև դպրոցներում ուսուցչական կադրերի ավելցուկի խնդիրը: Շեշտելով , որ հանրապետությունում ամենաշատ թվով ոսկե մեդալակիրներ ունեցող դպրոցը Սյունիքի մարզից է, դա Գորիսի թիվ 4 ավագ դպրոցն է, նախարարը նշել է, որ հնարավոր չէ ապահովել որակյալ կրթություն ՝ առանց բարձրակարգ մասնագետի: «Հետևաբար, դասաժամերի սակավությամբ պայմանավորված, կադրերի կրճատումներ իրականացնելիս, տնօրենները  պարտավոր են առաջնորդվել բարոյական նորմերով ու խղճով, որպեսզի որևէ լավ մասնագետ դուրս չմնա դպրոցից»,- շեշետել է Ա. Աշոտյանը:Նախարարը տեղեկացրել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագրով կրտսեր դպրոցի երեխաներին տրվելու է անվճար սնունդ և միաժամանակ կոչ արել, որ գործընթացը կազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ:

Արձագանքելով Սյունիքի մարզի մի շարք դպրոցներից ստացված դիմումներին՝  Ա. Աշոտյանն առաջարկել է, որ դպրոցներն իրենց հայեցողությամբ անցնեն 5-օրյա աշխատանքային շաբաթի: «Կրթությունը դպրոցներում կարող է լինել ինչպես 5-օրյա, այնպես էլ 6-օրյա, ընտրության իրավունքը  թողել ենք դպրոցներին: Մենք հարգում ենք դպրոցների մոտեցումները: Մարզպետարանի միջնորդությամբ նախարարությունը պատրաստ է այդ խնդրին տալ այնպիսի լուծում, որը կբխի դպրոցի շահերից», - պարզաբանել է  նախարարը:

Խորհրդակցության ավարտից հետո ՀՀ ԿԳ նախարարը այցելել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի նոր կառուցվող մասնաշենք, ծանոթացել  շինարարության ընթացքին: Կապանի թիվ 2 ավագ դպրոցը երկու տարի առաջ փլուզվել էր, այժմ կառավարության կողմից հատկացված միջոցներով նույն տեղում նոր դպրոց  է կառուցվում: Այս ընթացքում Կապանի թիվ 2 ավագ դպրոցը դասընթացները կազմակերպել է Կապանի թիվ 1 և թիվ 6 դպրոցների մասնաշենքերում: Դպրոցի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում, և հաջորդ սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter