HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի հավաքականի հանդիպումները կսպասարկեն Ֆրանսիայի և Հոլանդիայի մրցավարական անձնակազմերը

Սեպտեմբերի 6-ին և 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ: Արդեն հաստատվել են այն մրցավարական անձնակազմերը, որոնք կսպասարկեն այդ հանդիպումները:

Սեպտեմբերի 6-ին կայանալիք Չեխիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական անձնակազմը՝ Անտոնի Գոտյեի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Միշել Անոնյեն և Ֆրեդերիկ Կանոն: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Տոնի Շապրոնը:

Սեպտեմբերի 10-ին կայանալիք Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկի մրցավարական բրիգադը Հոլանդիայից: Մրցավարն է Հենդրիկուս Նիյհույսը: Մրցավարի օգնականներն են Անջելո Բոնմանը և Հուբերտուս վան դե Վենը, չորրորդ պաշտոնյան՝ Ռիխարդ Լիսվելդը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter