HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարրական դասարանների աշակերտներին դասագրքերը տրամադրվում են անվճար

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվան ընդառաջ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում ավարտին են մոտենում նախապատարաստական աշխատանքները:

Զուգահեռաբար քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ընթացքի մեջ է դասագրքերի բաշխման գործընթացը: Տարրական՝ 1-4 դասարանների աշակարտները դասագրքերը ստանում են անվճար: Հատուկ ուշադրություն է դարձվում նաև դպրոցներում անխափան ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ապահովմանը: Բոլոր դպրոցների  բուժկետերը համալրվում են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքով և պարագաներով:

Քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը նախապատրաստական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով պարբերաբար ստուգայցեր է կատարում: Ուսումնական տարվան ընդառաջ՝ դպրոցներում շարունակվում են ուսուցիչների հանդիպումները ծնողների հետ: Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ նման հանդիպումների գլխավոր նպատակը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցներում դասագրքերի և ուսումնաօժանդակ այլ պարագաների վաճառքի, նաև դրամաքավաքության  հնարավոր դեպքերը բացառելն է:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter