HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Բեգլարյանը հանդիպեց «Սաֆեժ» և «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը օգոստոսի 27-ին հանդիպեց  «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրն իրականացնող ֆրանսիական «Սաֆեժ» և իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունների ներկայացուցիչներին: 

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները  Գագիկ Բեգլարյանին ներկայացրին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:

Կապալառուի հավաստմամբ՝ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են,  ամեն ինչ  պատրաստ է բետոնապատումն սկսելու համար: Տրանշ 1-ի Հատված 2-ում (Երևան-Արարատ կմ9+312 - կմ28+912) բետոնը փռելու աշխատանքները նախատեսվում է սկսել օգոստոսի 30-ին, իսկ Հատված 3-ում (Երևան-Աշտարակ կմ18+370– կմ29+600)՝ սեպտեմբերի 2-ին:

Գագիկ Բեգլարյանը ևս մեկ անգամ հստակ պահանջ ներկայացրեց ընկերությունների ներկայացուցիչներին, որպեսզի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի աշխատանքներն իրականացվեն համապատասխան որակով և ավարտվեն սահմանված ժամկետներում: 

«Մենք պահանջում ենք անթերի աշխատանք: Տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել, որպեսզի  Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիրը կյանքի կոչվի»,-նշեց նախարարը:

Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախարարին հավաստիացրին, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք»-ի շինարարական աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետներում:

Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Տեսնես ատկատների մասին խոսք գնացել է ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter