HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տնօրենի հայտարարվել է խիստ նկատողություն, մեկ տնօրեն ազատվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգերի ուսումնասիրության արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար Երևանի թիվ 64 և 181  հիմնական դպրոցների տնօրեններ Անաիդա Շահնազարյանի և Վանյա Կիրակոսյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:

«Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված մեկ այլ ահազանգի ուսումնասիրության արդյունքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Երևանի թիվ 111 մանկապարտեզի մեթոդիստ, ուսումնական գծով տնօրենի տեղակալ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Խաչատրյանին ազատել է աշխատանքից:   

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter