HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կամ պետք է պատժեք, կամ էլ` հրաժարական տաք. ոստիկանապետ Վ. Գասպարյանին

ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին 

Հարգելի պարոն Գասպարյան,

Ստիպված եմ կրկին դիմել Ձեզ` Երևանում քաղաքացիական շարժման մասնակիցների դեմ Ձեր ենթակաների կողմից ապօրինի և դաժան մեթոդների կիրառման առնչությամբ:

Հուսով եմ տեղյակ եք, որ մայրաքաղաքի բնակիչների սոցիալական իրավունքների պաշտպանության համար հանդես եկող այդ շարժման մասնակիցները, ինչպես քաղաքապետարանի մոտ, այնպես էլ Կոմիտաս 5 հասցեում, քաղաքային իշխանության առանձին կառույցների դեմ իրենց խաղաղ հավաքների ընթացքում չեն դիմել հակաօրինական և բռնի մեթոդների: Այդ առումով, անհասկանալի է այն դաժանությունն ու ամենաթողությունը, որ ոստիկանությունը կիրառեց խաղաղ հավաքի և նստացույցի մասնակիցների նկատմամբ:

Եթե ոստիկանության գործողությունները քննարկենք բարոյական և իրավական տեսանկյունից, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հայրենական ոստիկանությունում «աճեցնում» և դաստիարակում են ագրեսիվ, անգութ ու  անողորմ ուժ՝ պատրաստ պատժիչ գործողությունների իրենց խաղաղ համաքաղաքացիների նկատմամբ՝ անկախ Օրենքի պահանջներից և բարոյական նորմերից (տե՛ս հետևյալ էջերը՝

http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4; http://www.youtube.com/watch?v=hT9my0cDeoY; http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=lU4FzKmn77Q ):

Կարելի էր սույն դիմումի մեջ մի շարք օրենսդրական ակտեր նշել, որոնք խախտվել են քաղաքացիական շարժման մասնակիցների նկատմամբ «ահաբեկման» գործողությունները ղեկավարող ոստիկանների կողմից, սակայն, կարծում եմ դրանք ավելորդ են: Դուք բավականաչափ քաջատեղյակ և իրազեկված եք վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Ոստիկանության իրական գործողությունները չեն համապատասխանում Ձեր հայտարարած՝ հասարակության մեջ «որակապես» նոր ոստիկանության դերին:

Ժողովրդավարական երկրում (այդ մասին խոսում են մեր ղեկավարները) ոստիկանության գլխավոր խնդիրներից մեկը հարազատ ժողովրդի իրավունքների և ազատությունների պաշտպանությունն է իշխանության տարբեր մակարդակների կառույցների կամայականությունից: Մեզ մոտ իշխանությունը և նրան մոտ կանգնած անձինք ոստիկանությունն օգտագործում են որպես «մահակ»  սեփական ժողովրդին ահաբեկելու համար:

Խնդրում եմ բացատրել, թե ինչպես կարող է հասարակության կողմից հարգանք առաջանալ ոստիկանության հանդեպ, վերջինիս նման գործողությունների հետևանքով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ոստիկանությունն իր համաքաղաքացիների՝ սոցիալական իրավունքների պաշտպանության խաղաղ հավաքները «ահաբեկելու» գործողություններով, նպատակ էր հետապնդում ավելի ագրեսիվ բողոքի շարժում ստեղծել երկրում:

Ո՞ւմ ցուցումով է դա արվել. համապատասխան սեփականատերերի թե՞ «եռանդուն» չինովնիկների, կամ, միգուցե՝ բարձրագույն ղեկավարների: Կամ ինչ-որ մեկը շատ է ուզում կրկնե՞լ 2008 թվականի մարտի 1-ը:

Ասել, որ Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը դատապարտում է ոստիկանության կողմից  խաղաղ ցույցերը «ահաբեկելու»  գործողությունները, նշանակում է ոչինչ չասել …

Այդ կապակցությամբ և հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, կարծում ենք, որ Դուք անհապաղ քայլեր պետք է ձեռնարկեք բոլոր մեղավոր ոստիկաններին բացահայտելու և պատժելու ուղղությամբ, նույնիսկ նրանց, ովքեր եղել են քաղաքացիական հագուստով: Հակառակ դեպքում, Դուք՝ որպես բարոյական բարձր արժեքների ջատագով, պետք է հրաժարական տաք: 

Լևոն Ներսիսյան

«Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների

պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն 

 28.08.2013թ.

Մեկնաբանություններ (2)

hayk
hargarjan levon cavum em duq nman harcerov dimum eq vostikanapetin.tvum e te ayd anum eq protokoli hamar,vorpeszi cuyc taq dzer goyutyun@. bolor erkrnerum, ayd tvum ev hayastanum vostikanutyun@ stexcvac e massanerin ev anhat mardkan stipelu entarkvel ishxanutyan koxmic sahmanvac kargukanonin.isk orenqum kam sahmanadrutyunum grvacner@ verabervum en miayn erknqic ijacnerin.
rita
Hayk jan duq erknqic eq ijel vor texyak eq. ,ayntex sahmanadrutyun angam goyutyun 4uni,ayn erkri vra aprox mahkanacunern en mtacel,xorhurd kazmel ev grel exeq hetevoxakan ev sxal mi xoseq ardar pahanjneri dem.Hayastan@ petq e grel mecatarov da mer miak HAYRENIQN e aryan gnov pahpanvac

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter