HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունն արձագանքում է օմբուսդմենի խորհրդականի գնահատականներին

ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով: Պահանջում ենք…» և այլն, և այլն:

«Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է: 
Խորհրդականի հայտարարությունից  երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:
Ոստիկանությունը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,- հայտնում է ՀՀ ոստիկանությունը:

 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
,,Հապճեպ ու կանխակալ,, որակելով ՄԻՊ - ի գնահատականը, որին այդ իրավասությունը ՏՐՎԱԾ Է, դուք ակնհայտ հապճեպություն ու կանխակալություն եք դրսեւորում ինքներդ: Այս դեպքում կարելի է կանխատեսել նաեւ, թե որն է լինելու ,,համարժեք գնահատականը:,, Հետաքրքիր կլիներ նաեւ իմանալ այդ ,,գնահատականը,, եթե հանկարծ պարզվեր, որ այդ կինը ... ձեր պետի քույրիկն է!
Raffi
The police in Armenia have learnt their lessons very well from Mubarak police,a bunch of thugs are in power in Armenia today.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter