Հատկացվել են հումանիտար օգնության դեղեր
ՀՀ առողջապահության նախարարության կողմից Երևանի և մարզերի բժշկական հաստատություններին հատկացվել են Միացյալ հայկական հիմնադրամի կողմից որպես մարդասիրական օգնություն ստացված հետևյալ դեղերը.
- Հակագերճնշումային- «Ատենոլոլ 100մգ», «Բենազեպրիլ հիդրոքլորիդ 10մգ», «Էնապ ՀԼ», «Լիզինոպրիլ 10/12.5մգ, 10մգ, 20մգ»
- Փորլուծության դեմ -«Իմոդիում (Լոպերամիդ) 2մգ»
- Հակախոլեստերինային - «Լովաստատին» 10մգ, Սիմվաստատին 20մգ
- Հակաբիոտիկ- «Մինոցիկլին հիդրոքլորիդ 90մգ», «Կլարիտրոմիցին 500մգ»
- Հակադիաբետիկ- «Ակտոս (Պիոգլիտազոն) 15մգ», «Գլիպիզիդ 10մգ, 5մգ», «Մեթֆորմին հիդրոքլորիդ 500մգ, 1000 մգ»
- Հակաագրեգատային- «Պլավիքս(Կլոպիտոգրել) 75մգ», «Վարֆարին 1մգ, 2մգ»
- Հակացնցումային - «Տոպիրամատ 50մգ» և այլն:
ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված, իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը։ Մարդասիրական օգնության ճանապարհով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն, և միայն դրական արդյունքների դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը և հետագա հատկացումը բնակչությանը:
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Նհրամանի 5-րդ կետի համաձայն՝ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների`անկախ սոցիալական խմբի պատկանելությունից: Այս մասին հայտնում են ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել