HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղումների հավանականությունը փոքր է

Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-ին, 2-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 29-ին կնվազի 1-2, արևելյան շրջաններում 3-4 աստիճանով, 30-31-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում օգոստոսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ին և սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:

Երևանի  օգոստոսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալները

• Օդի առավելագույն ջերմաստիճան  38.20C (2006թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      10.20C (1983թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.00C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter