HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պրոմեթեյ բանկը» վաճառքի է հանել Աշոտ Սուքիասյանի գույքը

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլարի վարկ: Վարկի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները: 

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցվել է քրեկան գործ եւ հայտարարվել է հետախուզում:  «Ամերիաբանկը» գրավադրված գույքը սկսել է վաճառել: Աշոտ Սուքիասյանը 4,6 մլն դոլար վարկ է վերցրել նաեւ «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ից:  Բանկում գրավադրված է Ա.Սուքիասյանի գույքը: Այժմ բանկը վաճառքի է հանել այդ գույքը:

Լուսանկարում պատկերված շինությունը գտնվում է Արարատյան թեմի հարեւանությամբ` Պռոշյան  փողոցի վրա: Հենց այստեղ էին անցկացնում իրենց հավաքները Արարատյան թեմի առաջնորդը եւ Աշոտ Սուքիասյանը: Գործարար Փայլակ Հայրապետյանը պատմել է, որ այնտեղ 4 անգամ տեսել  է նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter