Գազը չի թանկանա մինչև 2012-ի ապրիլի 1-ը
Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու և մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը որևիցե փոփոխության չի ենթարկվելու: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղ են գտել տեղեկություններ, համաձայն որոնց` Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը. հազար խորանարդ մետր գազը այժմ Ռուսաստանը Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, ըստ որոնց, 30 դոլար թանկացումը «Հայռուսգազարդը» իր մարժայի հաշվին է փակելու, նախարարի խոսքով, «դա ուղղակի հնարավոր չէ, որովհետև նրա մարժան ընդամենը մոտ 40 դոլարի սահմաններում է»:
«Գազի գինը Հայաստանի Հանրապետության համար մինչև ապրիլի 1-ը չի փոխվելու»,- կրկին վստահեցրեց Արմեն Մովսիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել