HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի լրատվամիջոցները բողոքում են ֆինանսական ճգնաժամից

Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանների բնակիչները մատչելի լեզվով տեղեկատվության ստանալու մեծ ընտրություն չունեն։ Այն լրատվամիջոցները, որոնք առկա են Ջավախքում, ֆինանսական ճգնաժամ են ապրում և դժվարանում են բնակչությանը լրիվ տեղեկատություն ապահովել։

«Պիկ» հեռուստաալիքի փակումից հետո Ախալքալաքի բնակիչները կորցրին մատչելի լեզվով տեղեկատվության մի աղբյուր։ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում որպես տեղեկատվության աղբյուր մնացել են միայն տեղական լրատվամիջոցները։

«Նոր» ռադիոն և «Փարվանա» հեռուստաալիքը՝ Նինոծմինդայում, իսկ Ախալքալաքի շրջանում երկու մասի բաժանված «ԱՏՎ 12» հեռուստատեսությունը, տարածաշրջանային թերթ և տեղեկատվական պորտալ «Հարավային դարպասը»՝ վերջին մի քանի տարիներին սրանք են տեղական լրատվամիջոցները Ջավախքում։
Տեղական լրատվամիջոցները տարեց տարի դժվարությամբ են գործում։ Եթե նախկինում լրատվամիջոցները գրանտների տեսքով ֆինանսավորում էին ստանում և որպես բարդություն ուժային կառույցների կողմից ճնշումն էր, ինչպես նաև հանրային տեղեկատվության շրջափակումը, ապա հիմա գլխավոր հիմնախնդիրը ֆինանսավորումն է։

«ԱՏՎ 12» հեռուստաալիքը երկու մասի է բաժանվել և երկուսն էլ իրենց հաստիքներն ու շենքն ունեն։
Բնակչությանը երկրում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնելու համար «ԱՏՎ 12»-ը իր նորություններում Վրաստանում ընթացող իրադարձությունների մասին 6-7 նոր լուր է ներառում։ Սակայն հեռուստաալիքի տնօրեն Վալիկ Քթոյանի կարծիքով, «ԱՏՎ 12»-ով փոխանցվող տեղեկատվությունը բավարար չէ։

«Մենք մի հիմնախնդիր ունենք՝ ֆինանսները։ Այլ բարդություններ չունենք։ Ֆինանսավորման հիմնախնդիրն այն է, որ գովազդները քիչ են։ Ծախսերը դժվարությամբ ենք մարում և այն էլ ոչ լրիվությամբ։ Տեղեկատվությունը, որ մատուցում ենք բնակչությանը, բավարար չէ։ Մինչ օրս ուժային կառույցները չեն առնչվում։ Ֆինանսների անբավարարության պատճառով տեղեկատվական ծավալը փոքր է։ Մենք չունենք ամեն օր գյուղեր մեկնելու և այնտեղից նորություններ բերելու հնարավորություն»,- ասաց Քթոյանը։

Ալիքի երկրորդ մասը այլ, ներկազմակերպչական հիմնախնդիրներ ունի։ «ԱՏՎ 12 Էվրիկայի» տնօրեն՝ Կարապետ Մելքոնյանի խոսքերով, «Էվրիկայի» հիմնախնդիրը տեխնիկան է։ Բաժանման ժամանակ ալիքի հաղորդիչը մնաց «ԱՏՎ 12»-ում, ինչը ալիքի երկրորդ մասի համար անմատչելի է։

«Մենք հաղորդիչ չունենք, ստիպված ենք մեր բոլոր ծրագրերը, այդ թվում նորությունների ռեպորտաժները ուղարկել «Էվրիկա+»-ին (ԱՏՎ 12¤ Երկու «Էվրիկաների» լուսաբանած միջոցառումներից հեռուստադիտողները գերադասությունը տալիս են սյուժեների այն բաժնին, որի ընդունիչն ունեն։ Մեր նորությունները չեն հաղորդվում, ուստի ստացվում է, որ այն մասը առաջին տեղումն է»,- ասաց ԱՏՎ 12 «Էվրիկայի» տնօրենը։

Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստատեսությունն էլ ֆինանսական հիմնախնդիրներ ունի։ Ալիքի կարգավորիչ Կոնստանտին Վարդանյանի խոսքերով, հեռուստատեսության հաղորդումները ֆինանսավորվում են գրանտներով կամ հովանավորների օգնությամբ։ Սակայն հեռուստաալիքի հաղորդումները միևնույն է չի բավարարում շրջանի բնակչությանը տեղեկատվության համար։

«Դա բավական չէ, մարդիկ ավելի շատ տեղական լուրեր, հաղորդումներ են պահանջում։ Փաստորեն, չենք կարողանում ապահովել բնակչության պահանջը։ Նրանք պահանջում են, որ գտնենք ավելի շատ տեղեկատվություն հաղորդելու հնարավորություն։ Ալիքը տարածվում է Նինոծմինդայի շրջանի տարածքի 96 և Ախալքալաքի տարածքի 40 տոկոսի վրա»,- ասաց Կոնստանտին Վարդանյանը։

Ինչպես տեղեկացրեց Վարդանյանը, «Փարվանա» հեռուստաալիքը մոտ ժամանակներում համացանցում կունենա իր կայքէջը, որտեղ կտեղակայվեն ալիքի հաղորդումները։

Նինոծմինդայի «Նոր» ռադիոն փակման եզրին է։ Գովազդներով ռադիոն պահելն անհնարին է դառնում, գրանտային ծրագրերն էլ նվազում են, ուստի ռադիոն դժվարությամբ է պահպանում իր գոյությունը։

Իսկ զուգահեռաբար շրջաններում ավելանում է լրատվամիջոցների ազդեցությունն ու անհրաժեշտությունը։ «Նոր» ռադիոյի տնօրեն Արարատ Թթյանի կարծիքով, լրատվամիջոցների դերն առանձնակի ընդգծվեց, օրինակ, Նինոծմինդայի շրջանում ընթացող քաղաքական փոփոխությունների և ակցիաների լուսաբանման ժամանակ, որը իրականացնում էր միայն «Նոր» ռադիոն։ Նրա խոսքերով, նշանակալի է տեղում ընթացող իրադարձությունների մասին ոչ միայն տեղի բնակչության տեղեկատվությունը, այլև Վրաստանի մնացած բնակչության տեղեկատվությունը։

«Բարդություններ նախկինում էլ ենք ունեցել, երբ ռադիոն եթեր դուրս գալու հնարավորություն չուներ։ Մարդիկ անվստահությամբ էին վերաբերվում, սակայն համացանց ռադիոյի նախագծի իրականացումից հետո ամեն ինչ դեպի լավը փոխվեց։ Ավելի հաճախ են իրենց հիմնախնդիրներով դիմում, քանի որ մեր աշխատանքը արդեն ազդեցություն է գործում մունիցպալային իշխանության աշխատանքի վրա։ Բնականաբար, բնակչության տեղեկատվության պակասը շատ մեծ է, չնայած նրան, որ Նինոծմինդայում, ռադիոյից բացի, հեռուստատեսություն էլ է աշխատում։ Համացանց ռադիոյի ունկնդիրների լսարանը հիմնականում 15-45 տարեկաններն են, իսկ նրանք, ովքեր համացանցով չեն աշխատում, մեր կողմը չի էլ նայում, չի կարդում և չի լսում»,- ասաց «Նոր» ռադիոյի տնօրենը։

Քրիստինե Մարաբյան
«Հարավային դարպաս»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter