HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատավարձերի բարձրացում և դժգոհություններ Ալավերդիում

Նվազագույն ամսական աշխատավարձը 45 000 դրամ սահմանելու մասին «ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին» օրենքը հուլիսի 1-ից ուժի մտնելուց հետո Ալավերդի համայնքի ավագանին հուլիսի 30-ին N 26-Ա որոշմամբ հաստատել է քաղաքի ոչ առևտրային կազմակերպությունների 2013թ.-ի  աշխատակիցների նոր թվաքանակը, հաստիքացուցակները և դրույքաչափերը: Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը երեկ «Հետքին» հայտնեց, որ քաղաքապետարանի համակարգի 323 աշխատողներից 200-ից ավելին կստանան նվազագույն աշխատավարձ:

Ավագանու N 26-Ա որոշմամբ «Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց» և «Ալավերդու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների կոնսերվատորիա ավարտած և մասնագիտական այլ կրթությամբ դասատուների համար գործավարին և պահակին հավասար սահմանվել են նվազագույն 45 000 դրամ աշխատավարձ: Սա խոսում է այն մասին, որ մեզանում խնդրի հետ առնչվող օրենսդրական դաշտը համակարգված չէ, և Հայաստանի օրենսդիրը դեռևս չի պատկերացնում, թե ում համար պետք է նախատեսել նվազագույն աշխատավարձը:

Որոշմամբ իրենց համար սահմանված աշխատավարձի չափից դժգոհություն հայտնեցին Ալավերդու 6 նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների օգնականների մի մասը, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում` անախորժություններից զերծ պահելու համար. «Մենք օրը աշխատում ենք 9,5 ժամ: Օրենքը մեր 8 աշխատանքային ժամվա համար նվազագույն աշխատավարձ է սահմանել 45 000 դրամ: Մեր աշխատանքային հավելյալ 1,5 ժամվա համար, որը նախադպրոցական ուսումնական հաստատությունների  ամսվա աշխատանքային 22 օրերին կազմում է 33 աշխատանքային ժամ, վճարվում է ընդամենը 6 հազար դրամ աշխատավարձ»,-ասաց զրուցակիցներիցս մեկը: 

Վերջիններս մատնանշում են, որ մեկ դրույքով աշխատող դաստիարակները աշխատանքային մեկ օրվա ընթացքում աշխատում են 7 ժամ 10 րոպե, որի համար նրանց վճարվելու է 70 հազար դրամ աշխատավարձ: Դաստիարակների օգնականներն ասում են, որ իրենց ուսերին է դրված երեխաների ողջ հոգսերը, մինչ ավագանու N 26-Ա որոշումը իրենց աշխատավարձը 2 հազար դրամով բարձր է եղել դաստիարակների աշխատավարձից և անարդարացի են համարում 20 հազար դրամով դաստիարակների աշխատավարձից իրենց աշխատավարձի կտրուկ նվազումը:

Վերջիններս դժգոհեցին նաև ավագանու որոշմամբ թիվ 4 և թիվ 6 մանկապարտեզների դաստիարակ-մեթոդիստների համար սահմանված 93 հազար դրամ աշխատավարձի չափից: Այդ հաստիքներով 3 խումբ ունեցող թիվ 4 մանկապարտեզում դաստիարակ- մեթոդիստ է աշխատում Ալավերդու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Սամվել Աբելյանի հարսը: Հինգ խումբ ունեցող թիվ 6 մանկապարտեզում քաղաքապետարանի կողմից նույն հաստիքը ֆինբաժնի պետի աղջկա`Լիլիթ Աբելյանի համար բացվել է դեռ 2.5 տարի առաջ: Վերջինս նաև քաղաքապետի տեղակալ Արթուր Վարոսյանի կինն է: Քաղաքապետարանի երկու պատասխանատուների հարազատներն էլ նախադպրոցական մասնագիտական կրթություն չունեն, ուստի չեն կարող պատշաճ մեթոդական ցուցումներ տալ իրենցից փորձառու և մասնագետ դաստիարակներին:

Հիշեցնենք, որ անցած տարիներին 4 խումբ ունեցող քաղաքի թիվ 2 և մյուս 3 նախադպրոցական ուսումնական հաստատություններում քաղաքապետարանը դաստիարակ-մեթոդիստի հաստիքներ բացելու խնդիրը չի կարևորել, հավանաբար քաղաքապետարանի պատասխանատուների կողմից իրենց հարազատներից աշխատանքի տեղավորելու հավակնություններ չունենալու պատճառով:

Ըստ ավագանու որոշման` «Ալավերդու քաղաքային համայնքի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի 2013թ.-ի հաստիքացուցակով Ալավերդու ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավարը, թատրոնի ռեժիսորն ու դերասանները, երգի–պարի մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու պարուսույցը նվազագույն 45 հազար դրամ  աշխատավարձ կստանան 8 ամսվա աշխատանքային պայմանագրով, քանի որ Ալավերդու ավագանին համարել է, որ քաղաքի արվեստի մշակներին տարվա մնացած 4 ամիսներին կարող են կերակրել մուսաները:

«Հետքի» հետ զրույցում Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը հայտնեց, որ նվազագույն աշխատավարձը փոխհատուցելու համար քաղաքապետարանը պետությունից ստացել է շուրջ 21 մլն 600 հազար դրամ: Համայնքապետարանը սեփական միջոցների հաշվին 2,5 մլն դրամ է ներդրել իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձը բարձրացնելու համար. «Տարիներ առաջ ուժի մեջ է մանկապարտեզներում դաստիարակների աշխատավարձերը նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով բարձրացնելու մասին օրենքը, որը քաղաքապետարանի կողմից չի կիրառվել պետության կողմից փոխհատուցում չհատկացնելու պատճառով»,- ասաց նա և հավելեց, որ 21 մլն 600 հազար դրամ գումարի մեջ մտել է նաև դաստիարակների աշխատավարձը նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով ավելացնելու փոխհատուցման գումարները: Քաղաքապետը նաև նշեց, որ որոշմամբ 73 հազար դրամից 95-100 հազար դրամ է դարձել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների աշխատավարձը: Արտավազդ Վարոսյանի կարծիքով, դաստիարակի աշխատավարձի ցանկացած փոփոխություն արտացոլվում է դաստիարակի օգնականի աշխատավարձում, սակայն չհիմնավորեց օգնականների աշխատավարձի կտրուկ նվազման շարժառիթները: Նա անարդարացի համարեց երաժշտական և արվեստի դպրոցների դասատուներին վարձատրելու սահմանված կարգը:

Մշակույթի աշխատողների 8-ամսյա աշխատավարձի առնչությամբ Արտավազդ Վարոսյանը հայտնեց, որ նրանց հետ տարեկան կայուն աշխատավարձի պայմանագրեր գուցե չկնքեն, այլ որպես պատվիրատու պահանջ կներկայացնեն քաղաքի մշակութային խմբերին, կհատկացնեն նախնական գումար պատվերը կատարելու համար, կներկայացնեն ժամանակացույց, որից հետո մշակույթի աշխատողները իրենք հնարավորություն կունենան որոշելու իրենց աշխատավարձի չափը`ըստ պրոֆեսիոնալիզմի և մասնակցության չափի:

Մեկնաբանություններ (19)

armanush
tikin paremuzyan es cez shat shat hargum em vorpes iskakan Alaverdci bayc uzumem vor duq voch te tuyimacutyan mej @nkneq inch vor anhetet mardkanc patcharov ayl real lineq duq shat lav giteq vor Arturin alaverdciner@ hargum u sirum el inch kariq ka apainformaciayi mijocov porcen mi xumb banbaskotner kextoten ayd txayin tarber xosaqcutyunner en shrjanarvum bayc iharke bolor@ nuin mardkancic u nuin ojaxic durs ekac isk duq tikin Paremuzyan aveli lav klini ashxatox mardun ognes voch te sra nra banbasanqin akanj dnes..... SHNORAKALUTYUN USANOXNERIC ALAVERDU///////////
Lusine
HARGELI TIKIN PAREMUZYAN , ETE DUQ XNDIR UNEQ TIV 6 MANKAPARTEZI HET APA DZER MEJ LUCEQ DZER XNDIR@, ANMEX MARDKANC MI XARNEQ , BOLORIN HAYTNI E TIV 6 MANKAPARTEZUM TIROX VIJAKI MASIN , ANHARMAR E PASHTONN I VERJO JAMANAKAVOR E, DZER MARDKAYIN ARJANIQNER@ MI KORCREQ, STAPVEQQQQQ
San
Գագի՞կ, էնքան շատ ես հարգում,որ քաղաքապետ, փոխքաղաքապետ, մարզպետ բառերը մեծատառով ես գրու՞մ:Բա խի՞ ես փողքաղաքապետ գրել: Արմինկա, ճիշտ է ինքնաքննադատությունդ, սեփական տգիտության համար ամաչել է պետք:Սևադան էլ հետդ...
Հրաչյա Պապինյան
Մանվել նորից կարդա գրածս, ես նշել եմ՝ որոշ ալավերդցիներ, այսինքն մի քանի ալավերդցիներ, այսինքն այն այն մի քանի ալավերդցիները որոնք անկապ անունների տակ ինչ որ բաներ են գրել: Հիմնական աշխատավարձերի խնդիրը թողաց, որը ողջ հանրապետությունում հիմար վիճակ է ստեղծել, երբ ասենք հավաքարարի և տնօրենի աշխատավարձերըը հավասարվել են, անձնավորված անկապ մեկնաբանություններ են գրում անանիմկա-ի մակարդակով: Մանվել և մեկ էլ ինձ մի հանձնարարեք թե ես ում մասին ինչպես արտահայտվեմ, առավել ևս որ հպարտ եմ ալավերդցի լինելով ու ոչ մի օր այդ մասին չեմ մոռանում: Շնորհակալություն:
manvel
paron Papinyan Alaverdciner@ banakanutyun@ erbeq chen korcnum u xndrumem uxaki chez el nman kerp mi artahaytveq cer hamaqaxaqacineri nkatmamb ..... shnorakalutyun
sahak
inchu eq chexac texic harc sarqum incha exel normal hodvaca vor um masin hodvac@ graca iranq chen xosum duq inchu eq xarnvel irar. mardkanc masin vat baner eq grum es chgitem inchu eq harmar ariti man galis ban uneq aselu gnaceq iranc aseq xieq uzum chexac texic problem sarqeq
Femida
OOOO, inchpisi kazmakerpvacutyun ev hamaxmbvacutyun. Naxandzeli e... Kuzenayi nuyn erand@ mardik cucaberein nayev ardarutyun hastatelu, chshmartutyun@ bacahaytelu hamar. Isk @ndhanur armamb asem. joxovurd targeq eli ed cucadrakan shoxoqordutyunn u linel@-esa mer erkrin lurj popoxutyunner en spasum, aysorva pashtonavor@ karoxa darna vaxva anotevan@, aynpes vor duq ardarutyan hetevic gnaceq, mi qich orenq kardaceq, vor vax@ myus or mi petakan asxatox vor dzer gorc@ ani, duq chmtaceq vor na dzez lavutyun e arel, u stipi dzez dra hamar shorhakal linel dzer voxj kyanqi @ntacqum, ayl hstak imanaq, vor da @ndhamen@ ir partakanutyunn e. Ushadir exeq!!!
Հրաչյա Պապինյան
Էն տպավորչությունն է, որ որոշ ալավերդցիներ բանականությունը պարզապես կորցրել են, հատկապես թինեյջերական անսահման սնապարծության ու սնապարծության պատճառով. Լարիսա Փարեմուզյանը ըստ իս ,շատ կարևոր խնդիր է բարձրացրել ու պատշաճ լուսաբանել, փակեք ձեր հայհոյախառը բերանները ու նորմալ մեկնաբանություններ գրեք, թէ չէ չափազանց երկար են երևում ձեր ականջները էդ մեկնաբանությունների տակից, շարունակվելու դեպքում հրապարակվելու են ձեր IP կոդերը, ու գետինն եք մտնելու, եթե ճշմարիտ եք ձեր խոսքում հանդես եկեք լրիվ անուն ազգանունով
LORI lragrox
BAYC ES HODVAC@ KARDACI U VOCHINCH CHHASKACA INCHA NSHANAKUM DASTIRAKNERI OGNAKANNER@ DJGOHUM EN inCHICEN DJGOHUM VOR DASTIRAKNER@ SHAT POX EN STANUM TE VOR TNORENI ASACNER@ KATAREN UXXAKI ESINCH XCHHCHVAC TEMA E SRA TAK MI BAN KA U KONKRET 4-6 MANKAPARTEZI HET MI BAN NITO E EREVI tnorennerIN SHIRA TVOX KA INDZ TENCA TVUM ES INQS LRAGROX EM U ES NYUT@ BORBOQOXA HODVAC EM ARDEN SKSUM PATRASTEL TNORENNERI MASIN VONCVOR TNORENNERY CHISHT CHEN ES HARCUM GEXECIK HODVAC KSTACVI ANPAYMAN KKARDAQ VERNAGIR@ PITI LINI 1 AMEN GNOV ATORIC KARCHOX TNORENY EV IR HOVANAVORUTYAN TAK GTNVOX MYUS TNORENY KAM 2. TOSHAKI ANCAC@ PASHTONYAI MAYR E
SARAHARCINER
keraq paron Varosyanner vor mez chxum einq asumeiq Anahit@ et mard@ chi na chi kara kolektivi het vat lini stacaq cher patasxanner@ ham kolektivin dem tvec shari berec ham cheza porcum shari beri lava linum asoxin mek mekel lsoxa petq ba duq cheq imanum Saraharti parteznerum inchera katarvum inch xmbavorumnera stexcvel NAXAGAHN EL LAURANA texakal@ ANAHIT@ amota bolor chnoxner@ nkatumen duq nkatelov lrumeq senc chexav
sevada sargsyan
ALAVERDI ALAVERDI ALAVERDI Tikin Paremuzyan amota esincheric eq xosum es chem taqcnum Varosyanneri @ntaniri harevan em u asem Vor te Arturi kin@ te Samveli hars@ hamapatasxan krtutyun unen et sxal informacia 100% anoc amboxj tema VAROSYAN ARTUR vonc haskaca amot mez vor etqan anmardkayin baneri enq @ndunak Tikin Paremuzyan giteq um ev um inikati unem
SEROJIK
ՄԵՆՔ ԽՈՍԱՆՔ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԱԽՐ ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ԽՈՍԱԼԱ ՏԻԿԻՆ ԼԱՈՒՐԱ ՈՒ ԱՆԱՀԻՏ ԴՈՒՔ ԻՆՉԻՑԵՔ ԴԺԳՈՀՈՒՄ ՄԵԿԸ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՄԵՐՆԱ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՈՒ ՆՈՐՄԱԼ ԳՈՐԾԻ ՉԻ ԳՆՈՒՄ ՄՅՈՒՍԸ ՆԱԽԿՅԻՆ ՄԻԼՊԵՏԻ ԽԱԹՐ ՆՇԱՆԱԿԵՑԻՆ ՈՒՐԻՇԻ ՈՏԻ ՏԱԿ ՔԱՆԴԵԼՈՎ ՆՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆԱԼՈՎ ՀԱՐՑԸ ԴԻՊԼՈՄ ԱՌՆԵԼԸ ՉԵ ԺՈՂՈՎՈՒՐԴ ; ԵՍ ԴՐԱ ԵՏ ԱՆՈԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՐԵԽԻՍ ՏԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՐՏԵԶ ՄՈՏ 3 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԲԱԸՑ ԻՐԱ ՊԱՐՉՏԵԶԸ ԱՎԵԼԻ ՄՈՏ Է ՈՒ ԵՍ ԴԵՌ ԿԱՍԵՄ ԽԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՄ ԱՆԵԼՈՒ ԴՐԱՆ ԴԱԵԼ ԽՈՍՈՒՄԱ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ
Aram
Lavek eli tikin Paremuzyan, inch heqiatner eq hraparakum mi qich irakanutyan@ motik baner greq vor mardik havatn amot che menq bolors el lav gitenq der nshat mardkanc ev mer karciq@ nranc nkatmamb lriv drakan e .
ffffff
ay mard anuns bnakanabar chem grelu baic asem vor tiv 6-i dastraki ognakan em menq chenq boxoqel i ser astco sax tnoreni hivand erevakayutyunn e baic vor xosanq shan lap@ glxneris kdni . xosqic elenq zrkvac xndrumenq havataceq menq vochinch chenq asel angam LARISAYIN chenq tesel esinch xaitarakutyun e ay mard uzuma ira kextot npatakneri hamar boloris tshnami sargi chnayac mi angam arec khisheq mer TNORENIN TAQANQUTYUN ARAEC EN AXJKA GLXIN SARQEC u vonca marselu
Man................
uxaki amota..........inch kap uni ashxatavarci barcracum@ Lilit Abelyani Artur Varosyani ev mnacaci het
ALINA
IROQ LRIV ANHETET BANER EQ GRUM TIKIN LARISA ,VEROHISHYAL MARDKANC ANUNNERY TAL AMENEVIN EL PETQ CHER,QANI VOR HARAZAT LINELY ASHXATANQI TEXAVORMAN MEJ HANCAGORCUTYUN CHE , USTI TE ABELYANNERI EV TE VAROSYANNERI AZGANUNNERY PETQ EL CHER NSHEL DUQ DRANOV VOCHINCH CHEQ KAROX VAT BAN ASEL
ARAMIK
Komentneric haskaca vor stex xaxera gnum u da lav che . qaxaqapet@ shat kirt ancnavorutyuna es ancamb chanachumem isk Varosyan ARTURIN gitem en jamanak erb vor ognec Vanadzorum mi @ntaniqi erexanneri LORINEWS.com um karoxeq kardal bayc xi en shari berum shat hetaqrqira u kuzenai chishtn imanal u imaca havasti axbyurneric joxovurd harcri mer terti krpakic im ashxatoxic u imaca vor inch vor ANAHIT ooooooooooooooo arden parz a bayc ARTUR jan es qez lav em chanachum cavt tanem hangist qo tex@ nsti sax lava linelu qani vor verev@ astvac ka axpers...........ETE KOMENT@ KARDAS ARI VANADZOR MI QICH HANGSTACI CHNAYAC QEZ CHANACHELOV GITEM SHAT HANGIST ES
GAGIK
Շատ ուրախ եմ , որ կան մեր քաղաքում մեր բնակիչների մասին մտածող մարդիկ ու ուզումեմ շնորհակալություն հայտնել Քաղաքապետից եվ Փողքաղաքապետից ինչպես նաև Առանձնահատուկ շնորհակալություն Պարոն Մարզպետից ես զգում եմ ,որ մեր քաղաքի ղեկավարությունը միշտ ուշադրություն է դարձնում մեր քաղաքում գործող բոլոր հիմնարկներին ու բոլոր բնակիչներին ,իսկ բանբասանքները Պարոն փոխքաղաքապետ Վարոսյան միշտ Էլ լինելու են ու խորհուրդ կտամ , որ եթե կոլեկտիվի հետ թիվ 6 մանկապարտեզի խնդիր ունեք չնայած չեմ կասկածում դա տնօրենի մունտիլովկա է պարզ երեվում է ուղղակի նման վիրուսներից բոլորտ հեռու մնացեք դրա դեմ անտիվիրուսը դա արհամարանքն Է Պարոն Վարոսյան : ՀԱՄԵՆԱՅՆ ԴԵՊՍ ԱՐԴԵՆ ՊԱՇՏՈՆՅԱԻՆ ԿՊՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱ ՉԻՇՏ ՉԷ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԽԱՌՆԵԼԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ARMINKA
hodvac@ kardaci u vochinch chaskaca te inchi masina xosQY grumeq erkar barad bayc irakanum erevi uzumeiq kpjel ABELYANIN U VAROSYANIN ay mard urish ban u gorc chuneq asa inch gorc piti unena 4-i u 6-i tnorenner@ baci banbasanqic amota amot . Uremn Varosyan ARturi barekamner@ erevi datapartvac en chasxatelu . IROQ AMOTA MEZ BA LA XOSACOXNERIN tnorenner voronq ........................................... amot mez hazar amot .

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter