
Մայր բուհում կսովորի 3414 առաջին կուրսեցի
2013-2014 ուսումնական տարում Մայր բուհում կսովորի 3414 առաջին կուրսեցի ,408-ը՝ անվճար, 3006-ը՝ վճարովի համակարգով:
Երևանի պետական համալսարանը տեղեկացնում է, որ այս ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին:
Երևանի պետական համալսարանում առաջին կուրսեցիներին ֆակուլտետների դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական կառույցների ներկայացուցիչները կդիմավորեն ֆակուլտետի դահլիճներում և լսարաններում:
Ռոմանագերմանական բանասիրության և Սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողները կհաճախեն 2-րդ հերթով, իսկ մյուս բոլոր ֆակուլտետներում դասերը կմեկնարկեն 1-ին հերթով: 1-ին հերթի դասերը սկսվում են ժամը 09:30-ին, իսկ 2-րդ հերթինը՝ 14:30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել