HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերելակի հորանում դիակ է հայտնաբերվել

Օգոստոսի 29-ին` ժամը 13.09-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հ. Ա.-ի դին:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պետրոսյանը, Երևան քաղաքի ծառայության պետ Վ. Հովսեփյանը, վերելակների փորձաքննության բաժնի պետ Դ. Աղաջանյանը և գլխավոր փորձագետ Լ. Հովհաննիսյանը:

Դեպքի վայրի նախնական ուսւոմնասիրությամբ պարզվեց, որ վերելակի անվանական բեռնամբարձությունը 320 կգ է, խցիկի շարժման անվանական արագությունը՝ 1,0 մ/վրկ, հարկերի քանակը՝ 10: Վերելակը գրանցված է ՀՀ ԱԻՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում (ԱՎՕ 6/1-0023.230 առ 27.07.2006 թ.): Տեխնիկական անվտանգության հերթական փորձաքննության ենթարկվել է 2012 թ. դեկտեմբերի 10-ին:

Կենտրոնի տնօրենի հրամանով ստեղծվել է հանձնաժողով՝ վերելակների բաժնի պետ Դ. Աղաջանյանի գլխավորությամբ, իրականացվում է դժբախտ դեպքի տեխնիկական քննություն: Քառօրյա ժամկետում կտրվի համապատասխան եզրակացություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter