HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի գովազդային վահանակները փոխարինվում են նոր` քաղաքային չափերին համապատասխան գովազդային կրիչներով

Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը  համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար:   Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու վահանակներ, որոնք համապատասխանում են Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից հաստատված գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների ու համաչափությունների նախագծին:

Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված գովազդային հին վահանակներն էլ փոխարինվում են նոր, արդի գովազդային կրիչներով: Տնտեսվարողների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ արդեն սեպտեմբերին կփոխարինվեն Սայաթ-Նովայի պողոտայի գովազդները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից կատարվում են նաև հավելյալ գույքագրումներ` մայրաքաղաքում առկա և օրենսդրությանը չհամապատասխանող գովազդների ապամոնտաժման 2-րդ փուլով նախատեսված աշխատանքները սեպտեմբերից սկսելու համար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter