HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկը՝ ԴԱՀԿ ծառայության գործունեության վերաբերյալ

Դատական որոշումների հարկադիր կատարման ծառայության կատարողականը եղել է օրինակելի՝ կառավարման տեղեկատվության թարմացված համակարգի (MAKS) միջոցով գործառույթների ամբողջական ավտոմատացման և տարբեր ենթահամակարգերին ինտեգրման առումով: Սա Համաշխարհային բանկի 2013 թ.  հունիսի 17-30-ը  Երևանում կայացած առաքելության՝ Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակներում տրված գնահատականն է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը:

Համաշխարհային բանկի ընթացիկ զեկույցի համաձայն՝ ԴԱՀԿ-ի գործերի կուտակումները դեռևս չեն նվազում. այն պայմանավորված է ստացվող դեպքերի թվի աճով: Դեպքերի թվաքանակի վրա ազդող հնարավոր գործոններն են.

  1. Ճանապարհային ոստիկանության դեպքերի հարկադիր կատարումը՝ պայմանավորված օրենսդրական փոփոխություններով
  2. Առևտրային և քաղաքացիական դեպքերի քանակի ավելացումը՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով
  3. ԴԱՀԿ ներկայացվող «հարկադիր կատարման ակտերի» մասնաբաժնի ավելացումը՝ պայմանավորված համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացմամբ: Վերջինս պայմանավորված է ԴԱՀԿ-ի կարողությունների նկատմամբ հանրային վստահության ավելացմամբ, որը ներկայացվել է Դատաիրավական բարեփոխումների երկրորդ ծրագրի շրջանակում անցկացված դատարաններից օգտվողների  հարցման համատեքստում:

«Արդյունավետության բարձրացման հաշվին ԴԱՀԿ-ին հաջողվել է դիմակայել գործերի ավելացող թվին՝ անձնակազմի անփոփոխ չափի պարագայում»,-ասված է ՀԲ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter