HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավանում բացվեց երիտասարդ մասնագետների բազմաբնակարան շենքը

ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Ավան վարչական տարածքում ներկա է գտնվել «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շրջանակում կառուցված շենքի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության ղեկավարը շրջել է բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրում, այցելել շահառուների բնակարաններ: Ծրագրի շրջանակում կառուցված ժամանակակից ճարտարապետական լուծումներով շենքն ունի 315 բնակարան:

Նախագահի հանձնարարությամբ` «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կազմակերպության միջոցների հաշվին բնակարան է նվիրաբերվել համալսարանական զոհված ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանի ընտանիքին: Միջոցառման ընթացքում զոհված ազատամարտիկի ընտանիքին հանձնվել է բնակարանի բանալիներն ու սեփականության վկայականը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի 2-րդ փուլի աշխատանքների ընթացքը ևս: Մասնավորապես նշվել է, որ այսօր շահագործման հանձնված շենքային համալիրի հարևանությամբ կառուցվում է նոր բազմաբնակարան շենք, որը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետության մեկ տասնյակ պետական բուհերի երիտասարդ մասնագետներին` մատչելի պայմաններով ձեռք բերել բնակարաններ: Համաբուհական ծրագրի շրջանակում շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2010թ. մայիսին: Այն շահագործման կհանձնվի 2012 թ. նոյեմբերին:

Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են` հաշվի առնելով երիտասարդ մասնագետների կողմից ծրագրի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը, մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու նրանց ցանկությունը, նպատակ ունենալով նպաստել երիտասարդ գիտնականների սոցիալական և բնակարանային խնդիրների լուծմանը:

Նախատեսվում է բազմաբնակարան շենքեր կառուցել նաև Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքների երիտասարդ ընտանիքների համար: Առաջիկայում նախատեսվում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր իրականացնել երիտասարդ բժիշկների, լրագրողների և միջազգային մրցաշարերում հաղթանակած ու Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահած երիտասարդ մարզիկների համար:

Մեկնաբանություններ (8)

Քրիստինե
Աննա, ֆոտոպատմությունը տարբեր ընտանիքների մասին է, Դուք ասեք, թե կնոկրետ որ ընտանիքին եք ուզում օգնել:
Anna
Shat kcankanayi ognel ays yntaniqin,karox eq grel irenc hascen ?
jack mazmanian
How can somebody help this family.need the names of this family members and ages . the exact address and their fone number jack mazmanian
Yakup Uygun
Great pictures... Thank you...
Loussine
Kartses mijin darery linen... vorosh shrjannerum zhamanaky kang e arel...
hawk
Comment...the borderline between extreme uncertainty & the struggle to remain alive against all odds, photographed by Sara with such respect & skillfulness of such a highly sensitive ordeal of humans! photojournalism at its best!
Harma
To think how much 'stuff' we buy, consume and waste, that's our reality, and this ... is their reality ... the eyes of the children hold magic.
Անուշ
Անբացատրելի զգացում ես ունենում Սառայի ֆոտոները նայելիս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter