HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է սիրիահայությանն աջակցելու հնարավորությունները

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Նախագահը Վեհափառ Հայրապետի և Կիլիկիո Կաթողիկոսի հետ քննարկել է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում սիրիահայ համայնքի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների անվտանգությանն առնչվող հարցեր:

Զրուցակիցները քննության են առել ուժերը համախմբելու, առկա լարված և վատթարացող հումանիտար իրավիճակում տագնապալի օրեր ապրող սիրիահայ մեր կարիքավոր եղբայրներին ու քույրերին համակարգված սատարելու և նրանց հնարավոր առավելագույն աջակցություն ցուցաբերելու ուղիները: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Berge Jololian
Syria-Armenians should be flown out en-mass to Armenia for resettlement in Artsakh. There is no future for Armenians in Syria.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter