HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան, երկիր հանքավայր

Հուլիսի 14-ին, ժամը` 11:00-14:00-ը բնապահպանները Կառավարության շենքի մոտ կազմակերպում են բողոքի ակցիա: Նախաձեռնող խումբը տարածել է հետեւյալ հայտարարությունը.

«Եկեք արտահայտելու ձեր բողոքը ընդդեմ թալանվող ազգային հարստության, 

ընդդեմ քաղաքական գործիչների, որոնք, չարաշահելով իրենց պաշտոնը, յուրացրել են Հայաստանի ընդերքը և հարստանում են` վաճառելով այն օտարերկրացիներին,

ընդդեմ պետական գործիչների, որոնք աչք են փակում ընդերքը թալանողների անօրինականությունների և անառակությունների վրա` ստանալով իրենց մասնաբաժինը,

ընդդեմ հանքարդյունաբերողների, որոնք ստանալով հսկայական եկամուտներ, արհամարհում են սոցիալական պատասխանատվության սկզբունքները

ընդդեմ հանքատերերի, որոնք ապականում են Հայաստանի բնաշխարհը` ոչնչացնելով անտառներ, գեղատեսիլ կիրճերում թափելով թունավոր պոչանքներ:

Ակցիային կարող եք գալ նաև հեծանիվներով և պլակատներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter