HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պաշտոնյան կալանավորվել է խարդախություն կատարելու մեղադրանքով

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանը տարբեր անձանց անվամբ հիմնադրած, սակայն փաստացի իր կողմից կառավարվող գրավատներում և տարադրամի փոխանակման կետերում համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու` ներդրումներ կատարելու և ստացված եկամուտներից մասնաբաժին տալու պատրվակով, չարաշահելով բազմաթիվ քաղաքացիների վստահությունը, 2010-2012թթ. ժամանակահատվածում նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումարներ և խաբեությամբ հափշտակել է: 

Արտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել «Առանձնապես խոշոր չափերով խարդախություն» կատարելու հոդվածի հատկանիշներով, և նրա նկատմամ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

«Նրանք, ովքեր տուժել են Արտակ Ղուկասյանի գործողություններից, կարող են դիմել Հատուկ քննչական ծառայություն (Հեռ.` 010 511 601, 010 511 609): Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter