HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է զարգացնել Երևանի մետրոպոլիտենը»

«Մայրաքաղաքը՝ յուրաքանչյուրիս»ՀԿ-ն հայտարարել է հաղորդագրություն, որում խոսվում է Երևանի տրանսպորտի մասին: Ներկայացնում ենք այն ստորև:

Ներկայումս «Մայրաքաղաքը՝ յուրաքանչյուրիս» հասարակական կազմակերպության կողմից մշակվում է նախաձեռնություն Երևանի ներքաղաքային տրանսպորտի ոլորտի ու ոլորտում փոփոխություններ կատարելու մասին: Մեր խորին համոզմամբ Երևանը տարատեսակ վերգետնյա տրանսպորտով բեռնելու փոխարեն պետք է զարգացնել Երևանի մետրոպոլիտենը:

Երևանի մետրոպոլիտենը այսօր գործում է վնասով, քանի որ միայն սահմանափակված է քաղաքի կենտրոնական հատվածով, իսկ խիստ բնակեցված տեղամասերը գտնվում են քաղաքի ծայրամասերում: Մինչդեռ մետրոպոլիտենը շատ մոտ է կանգնած Երևանի ամենախիտ բնակեցված երկու թաղամասերին` Դավթաշենին (բնակչությունը մոտ 108 000 մարդ) և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին (բնակչությունը մոտ 145 000 մարդ: Դավթաշենի մետրոյի կայարանի շինարությունը սկսվել էր դեռևս խորհրդային տարիներին և այժմ մոտ 70 տոկոսով պատրաստ է՝ ըստ պաշտոնական տվյալների, իսկ Մալաթիա-Սեբաստիան մետրոպոլիտենի ցանցը կարելի է միացնել «Գարեգին Նժդեհ» կամ «Չարբախ» կայարաններից մեկին՝ մինիմալ ծախսերով, որովհետև բացի մոտ հեռավորությունը մետրոպոլիտենի գծերը կլինեն վերգետնյա:

Վերոնշյալ նախաձեռնությունը ամբողջությամբ հրապարակելուց հետո, կհրավիրենք մամլո ասուլիս՝ նպատակադրվելով հասարակությանը և քաղաքային իշխանություններին տեղեկացնել այս նախաձեռնության հիմնական գործողությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter