HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն Արաբկիր վարչական շրջանն էր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին  սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր:

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր վարչական շրջանի «Արաբկիր» և Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգիներն էին: Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին միացել էր շուրջ 200 կամավոր:

Ինչպես Արաբկիրում, այնպես էլ նախորդ վայրերում մաքրման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել քաղաքապետարանի ենթակայության կառույցները, վարչական շրջանների աշխատակազմերը, հասարակական և երիտասարդական կազմակերպությունները, վետերանները, պետական մի շարք կառույցներ, դիվանագետներ, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամներ:

Իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ամփոփելով ծրագրի արդյունքները՝ նա, մասնավորապես, նշել է. ««Ավելի մաքուր Երևան» ծրագրի հիմնական նպատակն ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները՝ զբոսայգիները, պուրակներն ու անտառպուրակային գոտիները մաքուր և բարեկարգ վիճակում պահել է: Մեր հորդորն  ու խնդրանքն է բնակիչներին, որ ինչպես կամովին մասնակցում են այս ծրագրին և դառնում մայրաքաղաքն ավելի մաքուր դարձնելու քաղաքապետի կոչին գործընկեր, նույն հոգատարությամբ էլ մաքուր պահեն այս տարածքները»,- նշել է Կամո Արեյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, ովքեր մայրաքաղաքի նկատմամբ իրենց սրտացավ վերաբերմունքը գործով են արտահայտում:

Ծրագրի ամբողջ ընթացքում քաղաքապետարանը հոգացել է մասնակիցներին անհրաժեշտ պարագաներով ապահովումը: Որոշ դեպքերում, անհրաժեշտության դեպքում, աշխատանքներին ներգրավվել են աղբատար, ջրցան և մասնագիտացված այլ մեքենասարքավորումներ:

Հիշեցնենք, որ «Ավելի մաքուր Երևան» ծրագրի առաջին փուլում մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել Հրազդանի կիրճի, «Հաղթանակ» զբոսայգու, «Կարմիր բլուր» հնավայրի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, «Փարոս» անտառպուրակի, Ծիծեռնակաբերդի, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու, «Եռաբլուր» պանթեոնի հարակից և Արաբկիր վարչական շրջանի 2 զբոսայգիների տարածքները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

Ճատրակ
Ներկայացվող նպատակը լավ է,բայց իրական նպատակը շաբաթօրյակներոբ,ձրի աշխատուժով կատարած աշխատանքը կանաչապատման,կոմունալ-բարեկարգման կազմակերպություններով ձևակերպելն ու փողերը գրպանելն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter