
«Զուգարանն էնքան նեղ են սարքել, օր գուզես նստիս՝ գլուխդ կզարգես ումիվալնիկին»
Մուշ 2/2 թաղամասի թիվ 50 եւ 51 շենքերի բնակիչները ոչ մի կերպ չեն կարողանում հանդիպել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ -ի պատասխանատուների հետ եւ իրենց բնակարաններում «սխալմամբ» տեղադրած ջրատաքացուցիչները փոխարինել գազի կաթսաներով, ինչպես նախօրոք խոստացվել էր:
«Անցյալ տարի հոկտեմբերի 15-ին տները բաժնին առանց գազ քաշելու: Սաղ ձմեռ ստիպված լույսով տաքցանք: Միակ մխիթարանքն էն էր, օր էդ 4 ամսվա վարձը Գլենդել Հիլզը տվեց, ինչխոր խոստացել էր: Հըմի գուկա տարին կլրանա, օր գազ չունինք ու հեչ պատկերացում էլ չունինք, թե էս տարի ինչով բդի տաքնանք»,-տարակուսած ուսերն է թոթվում թիվ 51 շենքի բնակչուհի Թերեզա Այվազյանը:
![]() |
![]() |
Աջից ձախ՝ Թերեզա Այվազյան, Սիլվա Մարգարյան | Գեւորգ Սարգսյան |
Վերջինս պատմեց, որ նորակառույց բնակարանների միակ թերությունը գազի բացակայությունը չէ: Ինքն անձամբ բնակարանը ստացել է, ապակիները կոտրված են եղել՝ իր գումարով է գնել-փոխել: Խոհանոցի արտաքին պատի սալիկները ամբողջովին թափված են եղել, դիմում է գրել «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի ղեկավարներին, որ շինարար ուղարկեն թերությունները վերացնելու. ոչ պատասխան է ստացել, ոչ էլ շինարարին են ուղարկել:
«Որ մեկը թվարկեմ ախր, լամինատը սաղ փչացած էր, դիմում տվեցինք, էլի արձագանք չեղավ: Անցած ձմեռ ըսենք, թե 4 ամիս ձրի լույս վառեցինք, հմի չիդենք էլի բդի լույսով տաքնանք, թե գազով: Անձամբ ես գազի կաթսա ունեմ, բայց օր գազ չկա, ինչիս է պետք»,-դժգոհում է Թերեզա Այվազյանը:
Թիվ 50 շենքի բնակիչ Գեւորգ Սարգսյանը դժգոհությունների իր ցուցակը սկսում է շենքի կողային հատվածում բացակայող ջրահեռացման խողովակից:
![]() |
![]() |
«Ջուրը գուկա, խոնավությունը տունս կքաշե աղջիկ ջան: Ստիպված էս տարիքիս ես եմ ժեշտ ճարել, պատին զարգել, օր անձրեւներից չխոնավնա,-ձեռնափայտով իր «ստեղծագործությունը» ցույց տալով՝ բացատրում է Գեւորգ պապը,-շենքը կհանձնեն առանց ժոլուբ, ուրդեղ է ըդպես բան տեսած: Երեք սենյականոց տուն եմ ստացել, բայց էնքան նեղվածք է, օր տղես հարսիս ու երեխեքի հետ նորից գնացել են դոմիկը ապրելու: Ես ու կնիկս սաղ ձմեռ մի փոքրիկ պլիտա վառելով ենք յոլա գնացել: Կառոբկով ջրի կաթսան բաղնիքը դրած է, օր բդի գան գազի կաթսայով փոխեն, չեն գա: Ըսպես մնացել ենք մոլորված: Ամոթ էլ է ըսել, ըդուր դարդից չենք էլ կրնա լողնա: Ամոթ է, բայց մե բանմ էլ բդի ըսեմ: Ըսոնք, աղջիկ ջան, զուգարանն էնքան նեղ են սարքել, օր գուզես նստիս գլուխդ կզարգես ումիվալնիկին: Հետո էլ կըսեն, թե լեննագանցիք կբողոքեն»:
28 հազար դրամ թոշակով ապրող Սարգսյաններն ամեն անգամ իրենց սուղ միջոցներից գումար են հատկացնում բնակարանում օրեցօր ի հայտ եկող թերությունները վերացնելու համար:
«Ըդոնց դրած վիկլյուչատելներն ու քաշած պրավոդները սաղ ստիպված փոխել եմ, մե բանմ տանդ մեջ ավել կմիացնես՝ լարերը կվառին-կթափին,-դժգոհեց Գեւրգ պապին,-ինչխոր դեպորդ էղած մարդ էղնինք, իսկական կոնցլագեր, խաբեցին, բերեցին տները բաժնին, մեզի կրակը գցին ու տեր չեն էղնի»:
Բնակիչներից Սիլվա Մարգարյանն այն եզակիներից է, ում հաջողվել է անցյալ տարի «Գլենդել Հիլզի» գրասենյակից ստանալ գազի կաթսան:
«Բայց մեջն ինչ կա, ըդպես ինչխոր բերել եմ, կառոբկով դրած է: Ընձի ուրիշ բան կանհանգստացնե: Էս հոկտեմբերի 15-ի տարին կլրանա, օր շինարարը իբր թե պարատավորություն է վերցրել առաջացած թերությունները վերացնե: Սաղ տարվա մեջ ըդոնք էդ թերությունները չվերացրին: Հմի օր տարին լրացավ անցավ, մեզի ընդհանրապես կմատնեն անուշադրության: Էդ վախտ ումից ինչ բդի պահանջենք, հեչ չիդենք»,-ասում է Սիլվա Մարգարյանը:
Մեկնաբանել