HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարան. սադրիչները հարձակվել և ծեծել են անչափահասի

Երեկ` սեպտեմբերի 1-ին, փակ շուկայի մոտ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ սադրիչները հարձակվել և ծեծի են ենթարկել անչափահասի:

Ոստիկանությունից պահանջում ենք գործել օրենքի շրջանակներում և ապահովել ակցիայի մասնակիցների անվտանգությունը:

Հայտնում ենք, որ մեր ակցիաները կրում են բացառապես խաղաղ բնույթ, և նրանք, ովքեր կդիմեն սադրանքների, մեզ հետ որևէ կապ չունեն:

Նախաձեռնության պահանջները հստակ են`

1. «Ծածկած շուկայի» սեփականատիրոջն օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության, հարկադրել նրան հատուցելու հուշարձանին հասցված վնասը ևվերականգնելու դրա նախկին վիճակը, ինչը ենթադրում է.

- ապօրինի շինված կառույցների ապամոնտաժում,

- հուշարձանի վերականգնում իր նախնական տեսքով:

2. Դադարեցնել հուշարձանի նկատմամբ սեփականատիրոջ օգտագործման իրավունքը ևդրա տարածքում արգելել որևէ տնտեսական գործունեություն` մինչև նշված օրենքի պահանջների կատարումն ու հուշարձանի նախկին վիճակի վերականգնումը:

3. Վերը նշված պահանջները չկատարելու դեպքում իրավական միջոցներով սեփականատիրոջը զրկել սեփականության իրավունքից: Հետամուտ ենք լինելու մինչև մեր օրինական պահանջների լիիրավ բավարարումը:

Նախախորհրդարանի քարտուղարություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter