
Բրիտանական ընկերության ոսկու նոր նախագիծ` Սյունիքում
Բրիտանական Orogen Gold ընկերությունը Հայաստանում ոսկու արդյունահանման ծրագիր է իրականացնում: Ըստ Orogen Gold-ի կայքէջի` ընկերությունը հուշագիր է ստորագրել հայկական «Գեոռեյդ» ՓԲԸ-ի հետ, որին պատկանում էր Մուցքի ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան:
Մուցքը գտնվում է Սյունիքի մարզում, հայտնի է նաեւ Մազրա անվանմամբ, եւ օգտագործվում է Մազրայի ոսկու հանքավայրը: Թույլտվությունն ընկերությանը տրվել է 2010 թվականին, հինգ տարով:
«Գեոռեյդ» ՓԲԸ- ի տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Հովսեփ Հովասափյանն է: Իսկ թե ովքեր են «Գեոռեյդ» ՓԲԸ-ի բաժնետերերը, առայժմ չենք կարողացել պարզել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել