HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանն ազատվել է աշխատանքից

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կայքէջը տեղեկացնում է, որ բանկի  խորհուրդը ընդունել է բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Սամվել Ճզմաչյանը ընտրվել է  Հայաստանի բանկերի միության նախագահ:  

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով Հայաստանի բանկերի միության նախագահի  (ՀԲՄ) պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի բանկերի միության խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոնները զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի բանկերի միության նախագահ»,-  նշել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը: 
  
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի խորհրդի նիստում բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter