HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մերոնք դրսում». Հենրիխ Մխիթարյանը՝ դուբլի հեղինակ

ՀՖՖ-ն շարունակում է ներկայացնել ազգային հավաքականի լեգեոներների ելույթները: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որի խփած առաջին 2 գոլերը Բունդեսլիգայում օգնեցին «Բորուսիային» 2:1 հաշվով հաղթել Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Գոլի հեղինակ դարձավ նաև Յուրա Մովսիսյանը՝ գրավելով «Տոմի» դարպասը: Կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանն իր նորամուտը նշեց իր նոր ակումբի՝ «Անժիի» կազմում: 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա-«Ռոստով»՝ 1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ Ահան»-«Նաֆթ Թեհրան»՝ 3:2, խաղացել է 90 րոպե:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Իրտիշ»-«Ակտոբե»՝ 4:0, չի մասնակցել հանդիպմանը:

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, չի խաղում վնասվածքի պատճառով:

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն. «Վիձև»-«Յագելոնիա»՝1:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Անժի»՝ 1:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 71-րդ րոպեին:

Գևորգ Ղազարյան, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Շախտյոր» Կարագանդա՝ 4:0, խաղացել է 90 րոպե:
 
Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ-«Բորուսիա» Դորտմունդ՝ 1:2, մասնակցել է հանդիպմանը, դարձել է 2 գոլի հեղինակ:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն «Կայրաթ»-«Աստանա»՝ 1:2, չի մասնակցել հանդիպմանը:

Արաս Օզբիլիզ, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Տոմ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:

Մարկոս Պիզելլի, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Կրասնոդար»-«Վոլգա»՝ 3:0 չի մասնակցել հանդիպմանը: 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Սպարտակ»-«Տոմ»՝ 2:1, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 90+2 րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի պրեմիեր լիգա, «Ուրալ»-«Ռուբին»՝ 0:3, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 83-րդ րոպեին: 

Լուս.՝ ruhrnachrichten.de-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter