HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախախորհրդարանը աջակցության կոչ է անում. դատարանը քննարկելու է Դ. Հարությունյանին կալանքի վերցնելու հարցը

«Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը, որին անհիմն կերպով կասկածում են ս.թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այս պահին դեռևս գտնվում է Էրեբունու քննչական մեկուսարանում: Նրան հարցաքննում են, շուտով կտեղափոխեն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդության հարցը լուծելու նպատակով»,- ասված է Նախախորհրդարանի՝ քիչ առաջ տարածած մամլո հաղորդագրության մեջ:

Ըստ Նախախորհրդարանի տվյալների՝ քրեական հետապնդում իրականացնող մարմինը հատուկ շահագրգռություն ունի Դմիտրի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու հարցում: Իսկ գործադիրից կախված մեր դատարանի պարագայում քիչ հավանական է, որ դատարանը դեմ գնա ոստիկանության նպատակներին:

Դ. Հարությունյանին աջակցելու նպատակով Նախախորհրդարանը խնդրում է հավաքվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի մոտ: Հասցեն` Հրաչյա Ներսիսյան 10:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter