HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներսես Կարամանուկյանը նշանակվել է «Անելիք Բանկ»-ի խորհրդի անդամ

Այսօր  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի  կայքէջը տեղեկացրել է, որ բանկի  խորհուրդը ընդունել է բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ:  Ս. ճզմաչյանն իր հեռացումը բացատրել է այսպես. 

«Սույն թվականի մայիս ամսից ստանձնելով Հայաստանի բանկերի միության նախագահի  (ՀԲՄ) նախագահի պաշտոնը` ես երկտեղում էի «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահի և ՀԲՄ նախագահի պաշտոնները: Հայաստանի բանկերի միության խորհրդի նիստում որոշում էր կայացվել մեծացնել Բանկերի միության դերը և նշանակությունը: Նման պարագայում 2 պաշտոնները զուգահեռ ղեկավարելը բավական դժվար և, ինչու չէ, անհնարին է: Հաշվի առնելով վերը նշվածը` ես որոշում կայացրեցի մնալ միայն Հայաստանի բանկերի միության նախագահ»,-  նշել է ՀԲՄ նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Իրականում Ճզմաչյանը խնդիրներ է ունեցել բանկում: Նշենք, որ մի քանի օր առաջ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ սեփականատերերի մեջ: Լիբանանի  «CreditBank S.A.L»-ը  դարձել է «Անելիք բանկի» բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր։ Իսկ մինչ այդ «Անելիք բանկի» բաժնետոմսերի 10,05%-ի սեփականատերը Սամվել Ճզմաչյանն էր:

Ըստ «Անելիք Բանկի» կայքէջի՝ բանկի խորհրդի նիստում բանկի վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բանկի վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը: Նշենք, որ վարչության նախագահի առաջին տեղակալը Բագրատ Ճզմաչյանն է՝ Սամվել Ճզմաչյանի եղբայրը:

«Անելիք Բանկ»-ի խորհրդի անդամ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը: Շրջանառվում է, որ հենց նա է դառնալու «Անելիք Բանկի» վարչության նախագահ:


 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter