HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյան. «Միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների»

Սեպտեմբերի 1-ին հանրապետության ուսումնական հաստատություններում ազդարարվեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր` սեպտեմբերի 2-ին հյուրընկալվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է կրթահամալիրի սաներին և ուսուցիչներին, շնորհավորել է ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթել նոր բարձունքների նվաճում ու խաղաղ ապագա: «Մենք դժվար ճանապարհ ենք անցել, նվաճելով մեր երկրի անկախությունն ու ազատությունը, հաստատել խաղաղություն: Ես մաղթում եմ ձեզ միշտ հիշել այդ մասին ու պահպանել մեր ձեռքբերումները: Իսկ պահպանելու համար պետք է գիտելիքներ ունենալ, որովհետև որքան շատ ու հարուստ լինեն ձեր գիտելիքները, այնքան պաշտպանված եւ ուժեղ կլինենք: Գիտելիքներով օժտված մարդիկ անպարտելի են, միայն գիտելիքներով կարելի է հասնել հաղթանակների: Բացի կրթությունից` դպրոցում աշակերտները ստանում են նաև  համապատասխան դաստիարակություն, որում մեծ դեր պետք է հատկացվի ռազմահայրենասիրությանը»,- ասել է  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի անցած ուղին, զարգացման փուլերն  ու  հետագա ծրագրերը: Կարևորելով բանակ-դպրոց կապն ու կրթության դերը երկրի անվտանգության ապահովման գործում,  Սեյրան Օհանյանը փաստել է, որ ներկայումս հանրապետության բոլոր դպրոցները կցված են ԶՈՒ-ի զորամասերին: Աշակերտները պարբերաբար այցելում են զորամասեր, հանդիպումներ են ունենում զինծառայողների հետ, ծանոթանում զինվորական  ծառայության պայմաններին:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter