HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը պահանջում է դադարեցնել Հրանտ Բագրատյանի նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը

Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից` վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները։ Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի։ 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր «Հայխնայբանկի»  սեփականաշնորհումը եւ «Ագրոբանկի» օտարումը՝ ի ցույց դնելով այդ գործարքների հիմքում ընկած խարդախությունները եւ դրանում մեղադրելով այն ժամանակվա ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին։

Դատարանն անկարող եղավ շրջանցել Հ. Բագրատյանի՝ այդ գործարքներում տեղ գտած զարհուրելի օրինախախտումների մասին բերած փաստերը։ Սակայն, օրինախախտներին պատժելու փոխարեն, կառչելով նախկին վարչապետի խոսքում «լուծարում» բառի փոխարեն օգտագործված «օտարում» բառից, ոչ միայն նրանից բռնագանձեց 1,2 միլիոն դրամ տուգանք, այլեւ Տ. Սարգսյանի ճնշմամբ, ապօրինի որոշում կայացրեց՝ Հ. Բագրատյանին պարտադրելով համապատասխան տեքստով ներողություն խնդրել Տ. Սարգսյանից։

Դատարանի որոշման ապօրինի մասը նախկին վարչապետը հրաժարվեց կատարել, ինչի արդյունքում արդեն չորրորդ անգամ դատարանը նրան 400.000-ական դրամ տուգանք է սահմանում։

Հայ Ազգային Կոնգրեսը պաշտպանում է Հ. Բագրատյանի քաղաքացիական դիրքորոշումը եւ պահանջում անմիջապես դադարեցնել նրա նկատմամբ իրականացվող ֆինանսական ահաբեկչությունը։ Ինչպե՞ս կարող է որեւէ մեկից ներողության ակնկալիք ունենալ բարոյականության բոլոր սահմանները խախտած եւ հանցավորության դաշտ մտած մի մարդ՝ 

-         որը երկրին 50 միլիոն դոլարի վնաս է հասցրել հանրապետության ոսկու պաշարի սպեկուլյացիայի շնորհիվ,

-         որի պաշտոնավարման տարիներին Հայաստանից 200,000 մարդ է արտագաղթել, իսկ ինքը բացառիկ ցինիզմով հրապարակավ հրճվում է արտագաղթով՝ դա համարելով Հայաստանում հեղափոխության կանխման միջոց,

-         որի օրոք գրեթե վերացել է մանր ու միջին բիզնեսը,

-         որի օրոք ոչնչացել է հայկական գյուղը,

-         որի օրոք Հայաստանը «Աշխարհի վատագույն տնտեսություններ» աղյուսակում հայտնվել է երկրորդ տեղում` Մադագասկարից հետո,

-         որի օրոք դրամի փոխարժեքն արհեստականորեն պահպանելու նպատակով մսխվել է Հայաստանի միջազգային պահուստների կեսից ավելին եւ որի հետեւանքով կործանման եզրին է հասել տեղեկան արտադրությունը։

Մի կողմ դրած Տ. Սարգսյանի գործունեության ընթացքում դեռ բացահայտվելիք տասնյակ խայտառակություններն ու հանցանքները, արդեն իսկ թվարկված բացահայտներն ու հանրահայտները բավարար են նրան ոչ միայն պաշտոնանկ անելու, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկելու համար։ 

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
Հրանտ Բագրատյանին հասնում է՝ նա մեզ համոզում էր, որ «ձուն ու կարագը բոլորի համար պարտադիր չեն»-իր խոսքերն են:Իսկ ինքը եւ ընտանիքը ուտում էին...Աստված գիտե միայն:Իսկ Լեւոնն էլ,որպես վրադիր մեզ խորհուրդ էր տալիս«՝ըմբռնումով մոտեցեք»(հարցին)՝իր խոսքերն են:Եւ վերջապես,յուրաքանչյուր ոք մի օր պիտի պատասխան տա իր արած գործերի համար(լավ,կամ վատ)՝եթե ոչ ժողովրդի,ապա պատմության առաջ:Ի դեպ,սրանով չուզեցա ասել,որ այսօր վանները պուպուշ են,պարզապես,մեկը մյուսի արհեստական շարունակությունն են,նույն պնակի մեջի ....:Եւ արժեն իրար:Ինձ որ մնա՝ «ԲՈԼՈՐԻՆ՝ ԿԱԼԱՆԱՏՈՒՆ»...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter