HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չիվնինգի կրթաթոշակների 2014-2015 ուստարվա դիմումներն ընդունվում են

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը:

Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:

Կրթաթոշակu ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միացյալ թագավորությունում մագիստրատուրա ստանալու համար, այլև հնարավորություն է տալիս անդամակցել գլոբալ ցանցին:

Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների: Այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են հետևյալ ոլորտները.

  • Իրավունք և իրավագիտություն
  • Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն և կառավարում
  • Քաղաքագիտություն և հասարակագիտություն
  • Էկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա
  • Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն

Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի և ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:

Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. նոյեմբերի 1-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքը:

Նշենք, որ Չիվնինգի ծրագիրը այս տարի նշում է հիմնադրման 30 ամյակը այն սկսել է գործել 1983-ից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter