HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա

Սիսիանի քաղաքապետարանում հայտնաբերվել են չարաշահումներ` հողային օրենսդրության կիրառման, հողատարածքների օտարման գործընթացում։

Քաղաքապետարանում վարչական հսկողության արդյունքների մասին Սյունիքի մարզպետի հաղորդման հիման վրա մարզի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Սիսիանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, խախտելով գնումների մասին օրենսդրության պահանջները, ձեռք են բերել շարժական գույք, հողային օրենսդրության պահանջների խախտմամբ և կեղծ տեղեկությունների հիման վրա` օտարել հողատարածք, կառուցապատման նպատակով տարբեր քաղաքացիների օտարել քաղաքի գլխավոր հատակագծով օտարման ոչ ենթակա, գոտևորման նախագծով չնախատեսված հողամասեր` էական վնաս պատճառելով համայնքի և անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Սյունիքի քննչական բաժինը։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանություններ (1)

Արմեն
ՄեկնաբանուՀարգելի գործընկերներ, այս գործը հարուցվել է նախորդ մարզպետի օրոք.թյունը...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter