HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարաշտաբային դասընթացներ ԶՈւ ավագ սպայակազմի համար

Այսօր ՊՆ Վ․Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցավ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ռազմակրթական բարեփոխումներում ՀՀ ՊՆ-ին աջակցություն ցուցաբերած ՆԱՏՕ-ի միջազգային խորհրդատվական խմբի անդամները, Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական կցորդը, ՀՀ գիտության և կրթության նախարարության և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռքբերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի (միջգերատեսչական) և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:

Դիմելով հրամանատարաշտաբային դասընթացի առաջին հոսքի ունկնդիրներին, պաշտպանության նախարար Ս․Օհանյանը ԶՈւ ապագա առաջնորդների պրոֆեսիոնալ կայացման կարևորագույն ուղենիշ հանդիսացող այս նոր դասընթացի մասնակիցներին հորդորեց «ցուցաբերել բանիմացության, հանձնառության և  բնավորության այնպիսի որակներ, որոնք նրանցից ակնկալում են հայ ժողովուրդը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, անմիջական հրամանատարները, կոլեգաները և ենթակաները»: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter