HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մինչեւ արտգործնախարարության «խոսելը» ԲՀԿ-ն կլռի

ԲՀԿ-ականները Մաքսային միությանը Հայաստանի միանալու հարցերին հրաժարվում են պատասխանել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ոչ ինքը, ոչ էլ որեւէ ԲՀԿ-ական այդ թեմային վերաբերող որեւէ հարցի չեն պատասխանելու:

Ըստ պատգամավորի` իրենք սպասում են, որ արտաքին գերատեսչության պատասխանատուները Ազգային ժողովում խորհրդարանական ուժերին ներկայացնեն համապարփակ տեղեկություն: «Միայն դրանից հետո մենք կտանք պարզաբանում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter