«Հրապարակ». Լիսկային վիրահատել է Պուգաչովայի բժիշկը
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օգտվելով Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի պատեհ առիթից և այն հանգամանքից, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիարահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը Երևանում էր, դիմել է նրան, և ընդամենը մի քանի օրով Հայաստան ժամանած բժիշկը վիրահատել է Խաչատրյանին:
Վիրահատությունը կատարվել է Բժշկական համալսարանի կլինիկայում, որը համապատասխան սարքավորումներով հագեցած է:
Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուից տեղեկացանք, որ մարզպետը դեռ հիվանդանոցում է ու չի կարող պատասխանել մեր հարցրեին:
Փոխմարզպետ Արա Դոլունցն իր պարտքը համարեց կտրականապես հերքել, որ շեֆն առողջական խնդիրներ ունի: Ավելին` նշեց, որ մարզպետն ամբողջ օրը աշխատավայրում է եղել, և խորհուրդ տվեց իրենից ճշտել տեղեկությունը:
Սուրիկ Խաչատրյանը, ի տարբերություն իր ենթակաների, ավելի ազնիվ գտնվեց, ասաց, որ սրտանոթի հետ կապված խնդիր է ունեցել` մի քանի օր առաջ ստենդ են դրել: «Հա, ճիշտ եք, Մոսկվայից եկած բժիշկն ա դրել: Հիմա լավ եմ զգում և աշխատում եմ»,- ասել է նա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել