Քննարկել են Արցախում լյարդաբանության զարգացման հետ կապված հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ամերիկացի հայտնի լյարդաբան, պրոֆեսոր Ռոբերտ Գիշին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը եւ ՀՀ գլխավոր վարակաբան, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը, քննարկվել են Արցախում լյարդաբանության զարգացման, լյարդի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է բժշկության այս ուղղության նշանակությունը Արցախի համար՝ հավելելով, որ այս գործում խիստ կարեւոր է նաեւ առաջատար երկրների փոխգործակցությունն ու նրանց աջակցությունը: Այս համատեքստում քննարկվել են արտերկրում արցախցի բժիշկների վերապատրաստմանն առնչվող խնդիրներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել