Ձերբակալել են գլխավոր բժշկին
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում գտնվող գործերից մեկի հետ կապված ձերբակալվել է Բաղրամյանի (Բաղրամյանի տարածաշրջան) գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ոստիկանության լրատվության բաժնից: Այլ մանրամասներ ոստիկանությունից չփոխանցեցին:
«Հետքի» տեղեկություններով՝ ձերբակալությունը կապ ունի «մորֆի» դեղամիջոցի հետ:
Ի դեպ, Արմավիրի մարզպերատարանում տեղյակ չէին, որ Բաղրամյանի գլխավոր բժիշկը ձերբակալվել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել