HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսանողների բողոքի ակցիաները կշարունակվեն

ՀՅԴ  «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որպես սեպտեմբերի 2-ի` ուսումնական տարվա առաջին օրվա բողոքի երթի շարունակություն, հանձն է առնում կատարել շարժման հաջորդ քայլը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ`  ՀՀ նախագահի ուշադրությունը հրավիրելու բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության վրա և պահանջելու չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:

Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 12.00-ին, ԵՊՀ  կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`

ԵՊՀ  կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք – Ալեք Մանուկյան փողոց – Նալբանդյան փողոց – Կորյուն փողոց – Աբովյան փողոց – Ուսանողական այգի – Տերյան փողոց – Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Մարշալ Բաղրամյան պողոտա – նախագահի նստավայր:

Այս մասին հայտնում են ուսանողական միությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter