HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Փոխարտգործնախարարը` դեսպան

Թերթի տեղեկություններով` ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Արդեն կա կայացված որոշում, համաձայն որի` Արման Կիրակոսյանն այսուհետ զբաղեցնելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Արման Կիրակոսյանը պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին է: 1992-1993թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը: 1999-2005թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:

Ավելացնենք նաև, որ Արման Կիրակոսյանին փոխարտգործնախարարի պաշտոնում փոխարինելու է Աշոտ Հովակիմյանը, որը Չեխիայում ՀՀ դեսպանն է: Իսկ նրան էլ Չեխիայում փոխարինելու է Սեյրան Տիգրանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter