HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը հրավիրել է խորհրդակցություն՝ միտված ՏԻՄ-երի ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:

Քննարկվել են համայնքների ֆինանսավորման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների հավաքագրման մեխանիզմների արդիականացմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր՝ միտված տեղական ինքնակառավարման մարմինների ամրապնդմանն ու հնարավորությունների ավելացմանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Մեկնաբանություններ (1)

dardaneli
ՏԻՄ-երն ինչ, դուք եք որոշում՝ եթե պետք է վերահսկում եք, եթե վնաս է ձեզ, բանի տեղ չեք դնում պետության իշխանության տիրոջ՝ ժողովրդի լայնածավալ բողոքներին անգամ։ Ձևականությունների փոխարեն լծվեք բուն գործին, ունեք հնարավորություն խուսափելու պատմության դատաստանից՝ ազգայնացրեք այն ամենն ինչ թալանել եք ժողովրդից, պատժեք ժողովրդի վրայով անցնողներին, թե չէ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter