HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». Չաշխատեցի՞ր ամառը, ասա, ի՞նչն է պատճառը

«Եթե տնտեսական աճը և հարկային եկամուտների հավաքման ծավալները մնան 2010 թվականի մակարդակին, ապա վտանգ կա, որ Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ նախկինում վերցրած (արտաքին) պարտավորությունների մարման և դրանց սպասարկման գործում, այսինքն` կառաջանա պարտքային ճգնաժամ»,- այսպիսի պնդում  կա ՀՀ վերահսկիչ պալատի «ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» ՀՀ կառավարության տարեկան հաշվետվության վերաբերյալ եզրակացության մեջ:

Նույն փաստաթղթում առաջիկա երեք տարիներին ՀՀ արտաքին պարտքի մարման վերաբերյալ տրվել է հետևյալ գնահատականը. «Արտաքին վարկերի մարման և սպասարկման ծախսը երեք տարվա ընթացքում կմեծանա մի քանի անգամ: 2013 թվականին ՀՀ արտաքին վարկերը մարելու և տոկոսավճարներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 433,6 մլն դոլար, կամ 4,8 անգամ ավելի, քան 2010 թվականին»:

Նույն փաստաթղթի համաձայն, 2010-ին ՀՀ արտաքին պետական պարտքի մարման և սպասարկման ծախսը կազմել է 91 մլն դոլար: Բայց եթե այս վճարումը ինչ-որ կերպ կատարվել է, առաջիկայում Հայաստանը կարող է հայտնվել անվճարունակ երկրի վիճակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter