HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ԵՄ երկրների և ԱՄՆ դեսպաններին. «Խնդրում ենք ապաստան տրամադրել մեզ»

Հայաստանում Եվրոպական միության երկրների և ԱՄՆ-ի դեսպաններին                    ք.երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18,    
4/20,4/22,4/24  նախկին  75  բնակիչներից                                                                   

Բաց նամակ                                                                                                                 

Ձերդ գերազանցություններ

Մենք,  լինելով  պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին  ստիպված էինք  (այլ  առաջարկ՝  բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը  նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման  և  փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30  ամիս  հետո  պետք  է  մեր  տների  տեղում  կառուցվող  շենքից  ստանայինք  մեր  բնակարանները։  քաղաքապետարանի  և կառուցապատողի  միջև  2004թ. հուլիսի 23-ին կնքված  պայմանագրով   շենքի    շինարարության   վերջնաժամկետն   էր   2007թ.  հունիսի 1-ը (քաղաքապետարանի  և կառուցապատողի  միջև  2004թ. հուլիսի 23-ին կնքած  պայմանագիր, էջ  2): 2007թ.  հունիսին  շենքի  տեղում  միայն  հիմքն  էր  գցված,  սակայն  ՀՀ   կառուցապատող Մելիք  Գասպարյանից  չվերցրեց  իր  տրամադրած  տարածքը:  Ավելին,  ՀՀ-ն  չկնքեց  նոր  պայմանագիր, որտեղ  կամրագրվեր  նոր  ժամկետ:  2008թ.  նոր  միայն   շենքի  նախագիծն  է   հաստատվել։

2009 թ. օգոստոսին   ՀՀ  կառավարությունը   3 (երեք)  մլն  դոլար    տրամադրեց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  կառուցապատող Մելիք  Գասպարյանին Ամիրյան 4  շենքի շինարարությունը    ավարտելու  համար։ 2009թ. Հոկտեմբերի 10-ին   Մելիք  Գասպարյանը  դժբախտ  պատահարի  հետևանքով  զոհվեց: Դրանից  հետո   ՀՀ  կառավարությունը  արգելանք  դրեց  նրա  բանկային  հաշիվների  և  ունեցվածքի  վրա:  Ամիրյան  4  շենքի  շինարարությունը  սառեցվեց:  Ինչ  էր  եղել  երկու  ամիս  առաջ  ՀՀ  կառավարության  երաշխիքով  կառուցապատող Մելիք  Գասպարյանին  Ամիրյան  4  շենքի  շինարարությունը  ավարտելու  համար  տրամադրված  3  մլն  դոլարը,  առայսօր  մնում  է  հանելուկ: Հանելուկ  է  նաև,  թե  ինչու  ՀՀ  կառավարությունը  չի  հետևել, որպեսզի  նպատակային  տրված  վարկը  ծառայի  իր  նպատակին: փաստը   այն   է, որ    շինարարությունը    առայսօր   չի    ավարտվել։   դատելով ամեն ինչից՝ 2009թ. ՀՀ կառավարության կողմից  Ամիրյան 4  շենքի շինարարությունը ավարտելու  համար   տրամադրված  3 (երեք) մլն  դոլարի  անհետացման  և   շինարարության   վերջնաժամկետը  վեց  տարով  խախտելու  հարցը  ՀՀ  ոչ  մի  պետական  մարմնի  չի  հետաքրքրում։  ՀՀ  կառավարության  սխալի  համար  հիմա  պետք  է  վարձահատույց  լինենք  մենք` ՀՀ    քաղաքացիներս:   

2011–2012 թ.թ. ֆինանսների  նախարարության հետ բանակցությունների հետևանքով մենք կնքեցինք Հաշտության  պայմանագրեր, որոնցով   ստիպված էինք հրաժարվել պայմանագրերով նախատեսված բնակության վարձակալության, կրած   վնասների  և շինարարության   ձգձգման  տույժերից։ փոխարենը  ստիպված էինք  պարտավորվել  վճարել  հողի  հարկ, որը պարտավոր էր վճարել  կառուցապատողը  (ըստ մեր ու կառուցապատողի միջև կնքված  պայմանագրերի և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի, էջ 3):

ֆինանսների  նախարարությունը  խոստացավ, որ շենքի  շինարարությունը կավարտվի  երեք ամսվա ընթացքում: անցել  է  երկու տարի, սակայն  շենքի  շինարարությունը  չի  ավարտվել  ու  մոտակա  մի  քանի  տարիներին   չի  էլ  ավարտվի  և  մենք  շարունակում  ենք  վարձով  ապրել:   բացի    դրանից  չեն  կատարվում  Հաշտության  պայմանագրի կետերը՝ արտաքին  դռների  ու  լուսամուտների  տեղադրում, պատերի  շարում  և այլն: Ստացվում  է, որ ընդառաջելով  մեր պետությանը և կնքելով  Հաշտության  պայմանագրերը, մենք  քառակի  ենք տուժում` հրաժարվելով  պայմանագրերով  նախատեսված  տույժերից, կառուցապատողի  փոխարեն վճարելով  հողի  հարկը, տեղադրելով  Հաշտության  պայմանագրով  նախատեսված, բայց  չտեղադրված դռներն  ու  լուսամուտները, պատերի  շարումը,  և  շարունակելով  վճարել  վարձակալած  բնակարանների  համար:  

2009 թ. ՀՀ  հանդեպ 775000  ԱՄՆ դոլարին  համարժեք դրամի  չափով պարտք ունենալու պատճառով ՀՀ  կառավարության  կողմից  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր  Մելիք  Գասպարյանի  հաշիվների  և  ունեցվածքի  վրա  արգելանք  դնելուց  հետո,  նրանից  նախկինում  Ամիրյան  4-ից  բնակարաններ  պատշաճ  գնորդների  վճարները,  դատարանների  որոշմամբ  հաստատված  հաշտության  պայմանագրերով,  սկսեցին  փոխանցվել    հաշվեհամարներին: Ըստ  ֆինանսների նախարարության՝ վճարում է  կատարել  45   գնորդ և  այդ  հաշվեհամարներին  կուտակվել  է  ավելի քան 5 500 000  ԱՄՆ  դոլարին  համարժեք դրամ:  2012 թ.  Ամիրյան 4-ի  մի  հատվածը  վաճառվեց  5  մլն դոլարով:

Ըստ  ֆինանսների նախարարության` 2012 թ. դեկտեմբերի 28-ին Մելիք Գասպարյանի ժառանգները շենքը հանել են գրավից:

Այսպիսով  2009-2012 թ.թ. Ամիրյան  4  շենքից  փաստացի  օգուտը  կազմել  է  13,5  մլն  դոլար:  Նախկին  կառուցապատող  ՀՀ  Ազգային ժողովի հանրապետական  կուսակցության  պատգամավոր Մելիք  Գասպարյանի  պարտքերը  կազմում  էին 5 200 000 դոլարին  համարժեք դրամ:  Ինչ   է  եղել  մնացած 8 300 000 դոլարին  համարժեք դրամ  գումարը:   Եթե  այդ  գումարը  առկա  է  և դեռևս չի լափվել,  ապա  ինչու  շինարարությունը  4  տարի  է,  ինչ  չի  ավարտվում:

Այս  ամենից  պարզ  է  դառնում, որ   ՀՀ-ն  մեզ  խաբել  է  և  նույնիսկ  շինարարության   վերջնաժամկետը յոթ տարի  խախտելուց  հետո  էլ  միտք  չունի  կատարելու  մեր  հանդեպ  պայմանագրով  իր  վրա  վերցրած  պարտավորությունները:

Այս  ամենից  բերում  է  մեկ  տրամաբանական  եզրակացության, որ  ՀՀ  իշխանավորները միտումնավոր ձգձգում են շինարարությունը, որպեսզի իրականացնեն  իրենց  անձնական  խարդախ  ծրագրերը:

Արդեն վարձված  բնակարաններում  մահացել  է  պայմանագիր կնքաց  5 ամիրյանցի, 8  էլ  արտագաղթել է: 

Վերջին 4  տարվա ընթացքում  բազմիցս  դիմել ենք ՀՀ  նախագահին, վարչապետին, ԱԺ  նախագահին, Երևանի քաղաքապետին: Ապարդյուն: Ըստ  երևույթին, այդ  պարոնները  սեփական  շահեր  ունեն  Ամիրյան 4  շենքի  հանդեպ  և  այդ  շահերից  ելնելով  ոտնահարում են մեր Սահմանադրական  իրավունքը (հոդված 31), ՀՀ  օրենքները  և  ՀՀ  անունից  կառուցապատողի  հետ   2004թ. հուլիսի 23-ին  կնքած  պայմանագիրը: 

Սիրելով մեր երկիրը՝ մենք 9 տարի համբերատար սպասել ենք նրան, որ ՀՀ իշխանավորները  վերջապես մի օր կգիտակցեն իրենց արածի ամբողջ հրեշությունը և մի փոքր կզսպեն սեփական ագահությունը: Բայց  ավաղ  դա անհնար է: Մենք այլևս  ոչ հնարավորություն, ոչ էլ  ցանկություն  ունենք սպասելու:

Ձերդ գերազանցություններ, քանի որ ՀՀ  իշխանությունները կանխամտածված խախտում են մեր Սահմանադրական  իրավունքը (հոդված 31), ՀՀ  օրենքները և ՀՀ  անունից  կնքված  պայմանագիրը,  ՀՀ  ղեկավարության  մեղքով արդեն  9 տարի  սեփական  տներից    և   սեփականությունը  տնօրինելու  Սահմանադրական  իրավունքից  զրկվելուց հետո  խնդրում  ենք     Եվրոպական  միության  երկրների  և  ԱՄՆ-ի  կառավարություններին  ապաստան  տրամադրել  մեզ:  մոտ ժամանակներս  մենք  կներկայացնենք  փաստաթղթերը  և  խնդրում  ենք  չմերժել  մեզ:   

Հարգանքով՝   փ. Ամիրյան  4/14, 4/16, 4/18, 4/20, 4/22,4/24  նախկին  75  բնակիչներ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter