HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 5-ին` ժամը 06.02-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 

Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիներ` 1957 թ. ծնված Ժ. Բ.-ն և Վ. Մ.-ն, ովքեր տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն: 

Ըստ բժիշկների` Ժ. Բ.-ի առողջական վիճակը բավարար է, իսկ Վ. Մ.-ինը` ծանր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter