HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԴիջիԹեք Էքսպո 2013»-ին զուգահեռ կընթանա ԱրմԹեք համաժողովը

Այս տարի առաջին անգամ «ԴիջիԹեք Էքսպո 2013» ցուցահանդեսին զուգահեռ կկայանա 6-րդ միջազգային տեխնոլոգիական ԱրմԹեք համաժողովը: Այն կտևի 1 օր` հոկտեմբերի 4-ին, և կանցկացվի «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:  Համաժողովը կունենա ավելի քան 200 մասնակիցների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից և այլ տարածաշրջաններից:  

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Հայաստանի բաձր տեխնոլոգիական ոլորտի զարգացումներն ու հաջողության պատմությունները, կքննարկվեն նորարարության և մասնագիտական զարգացման խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, հաջողության գործոնները:

ԱրմԹեք Համաժողովը տալիս է աննախադեպ հնարավորություն հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր ոլորտի համաշխարհային ներկայացուցիչների, կառավարական օղակների, ֆինանսական և ծառայությունների ոլորտների, ինչպես նաև առաջատար գիտակրթական հաստատությունների կարևորագույն ներկայացուցիչների հետ: Նպատակն է լուսաբանել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը և այն դարձնել գլոբալ ճանաչելի: Առաջին ԱրմԹեք Համաժողովն անցկացվել է 2007թ. ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Ֆրանցիսկո քաղաքում, որին հաջորդել են համաժողովներ Երևանում 2008-ին և 2011-ին և Սիլիկոնյան հովտում ՝ 2009-ին և 2012-ին: Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter