Կարեն Թամազյանը՝ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար
Կառավարությունն ասյօրվա նիստում որոշել է Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Կարեն Թամազյանին նշանակել աշխատակազմի ղեկավար: Ստորեւ՝ Կարեն Թամազյանի կենսագրական տվյալները.
Կարեն Ռազմիկի Թամազյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1973թ., սեպտեմբերի 30, ք. Վանաձոր
Կրթություն
1991-1996թթ.` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ,
1996-1999թթ.` Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրա ,
2006-2008թթ` Հյուսիսային համալսարան
Աշխատանքային գործունեություն
1990թ. սեպտեմբերից մինչև 1990թ. դեկտեմբեր ամիսն աշխատել է Կիրովականի «Ավտոմոտիկա» գործարանում որպես էլ. սարքերի հավաքողի աշակերտ, էլ. սարքերի 1-ին կարգի հավաքող:
1995թ. ապրիլից մինչև 1995թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդում, սոցիալ-տնտեսական բաժնի ավագ խորհրդատու
1996թ. մայիսից մինչև 1996թ. օգոստոս ամիսն աշխատել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի առաջին կարգի մասնագետ:
1996թ. օգոստոսից մինչև 1998թ. մայիս ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական,
1998թ. մայիսից մինչև 1999թ. փետրվար ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առաջին տեղակալի օգնական,
1999թ. փետրվարից մինչև 1999թ. սեպտեմբեր ամիսն աշխատել է` որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ,
1999թ. սեպտեմբերից մինչև 2002թ. նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-բաժնի պետ,
2002թ. նոյեմբերին նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ,
2002թ. նոյեմբերից մինչև 2002թ. դեկտեմբեր ամիսն աշխատել է` որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման բաժնի պետ,
2002թ. դեկտեմբերից մինչև 2011թ. աշխատել է` որպես ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետ, ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ,
2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. հունիս ամիսը դասախոսել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում,
2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. հունիս ամիսը դասախոսել է «Գլաձոր» համալսարանում,
2011թ. մայիսից մինչև 2013թ. մայիս ամիսն աշխատել է`որպես ՀՀ ֆինանսների նախարարության լիցենզավորման գործակալության պետ,
2013թ. մայիսին նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
Այլ տվյալներ
Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին,
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Ընտանեկան կարգավիճակը
Ամուսնացած է
Լուսանկարը՝ Panarmenian.net-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել