15 երկրների երիտասարդներ կներկայացնեն իրենց մշակույթը
Հուլիսի 15-ին՝ ժամը 17.00, Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (Աբովյան 50/5) տեղի կունենա Եվրոպական մշակութային երեկո։ Միջոցառմանը մասնակցելու են ավելի քան 20 երիտասարդներ եվրոպական 15 երկրներից: Երեկոյի ընթացքում եվրոպացի երիտասարդները կներկայացնեն իրենց մշակույթը, խոհանոցը, երգն ու պարը:
Միջոցառման նպատակն է իրազեկել հայ երիտասարդներին եվրոպական մշակույթի մասին և նպաստել միջմշակութային հաղորդակցմանը:
Եվրոպական մշակութային երեկոյի կազմակերպիչներն են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երևանի եվրոպական ուսանողների ֆորում» ասոցիացիա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (AEGEE-Երևան)։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երեկոն իրականացվում է «Միջմշակութային ամառային համալսարան» ծրագրի շրջանակներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել